Թուրքիայում հայկական և ասորական գերեզմանների վրա հարձակումների հարցը հասել է երկրի խորհրդարան:
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը պահանջել է պետական պաշտպանության տակ առնել կրոնական փոքրամասնությոններին պատկանող գերեզմանատները, գրում է թուրքական demokrathaber կայքը:
Իր խոսքում Սելինա Դողանը նշել է, որ Անկարայի Սթանոզ ավանում գտնվող հայկական գերեզմանատան վրա իրականացված հարձակումից հետո նմանատիպ հարձակումներ են իրականացվել նաև Ադըյամանի ասորական Մոր Պետրուս- Մոր Պաուլուս եկեղեցու տարածքում գտնվող գերեզմանատան վրա:
«Մի համայնքի, մի ազգի, մի կրոնական խմբի պատկանող գերեզմանատան վրա հարձակվելը նշանակում է հարձակվել միասին ապրելու իրավունքի վրա»,- հայտարարել է Սելինա Դողանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի Անկարայի նահանգի Սինջանի շրջանի փոքրիկ ավաններից մեկում` Սթանոզում, գանձագողերի կողմից հայկական հին գերեզմանատուն էր պղծվել: Հայտնի է, որ գերեզմանատան տարածքը պատկանում է «Սուրբ Փրկիչ և Քառսուն մանուկ» հիմնադրամին: Կան փաստեր, որոնց համաձայն որոշ գերեզմանաքարեր հեռացվել են տարածքից հենց շրջկենտրոնի ղեկավարության անմիջական միջամտությամբ։
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02