 
            «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Արբանէ» հիմնադրամը  և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն  հրապարակել ենք համատեղ զեկույց`
«Ադրբեջանի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի խախտումները՝ հայերի նկատմամբ ռասսայական, էթնիկ խտրականության համատեքստում» խորագրով:
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են՝ մարտի 18-ին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ ի պատասխան Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցին, որը վերջինս նույնպես ներկայացրել է Կոմիտեին՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը կայանալիք 79-րդ նստաշրջանի համար:
Զեկույցն անդրադառնում է 2016-2019 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված խոշտանգումներին:
Այս զեկույցում քննարկված միջադեպերը բացահայտում են Ադրբեջանի կողմից որդեգրված գործելաոճի համակարգված օրինաչափությունը, որը հատուկ ուղղված է հայկական ազգային և էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ:
«Արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ հայ զինվորների և քաղաքացիական անձանց գլխատումը հանդիսանում է ինչպես անմիջականորեն տուժած անձանց, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ:
Ավելին, սովորական դրույթներին չհետևելը և չհետաքննելը, ինչպես նաև խոշտանգումների հնարավոր մեղավորներին չպատժելը մեծացնում են անպատժելիության մակարդակը Ադրբեջանի ռազմական ուժերի և հասարակության շրջանում:
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին և պարգևատրումներին: Դա գործողություն է, որը խթանել է ատելությունը հայ քաղաքացիների նկատմամբ և երաշխավորել է խուսափելը քրեական պատասխանատվությունից»,-նշում են հիմնադրամից։
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
 
                                        10:33
 
                                        10:06
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42