ՀՀ-ում որևէ գյուղ չկա, որ քննարկվի որևիցե մեկին հանձնելը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դրանք ՀՀ-ի տարածք են։ Ես ասել եմ, որ ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ՝ բոլոր թվականների քարտեզներով։ Երբ սեպտեմբերի 21-ին բոլորով դուրս ենք գալիս փողոց և նշում ՀՀ անկախության օրը, մենք նշո՞ւմ ենք ինչ-որ կոնկրետ բան։ Այդ կոնկրետ սահմանի տեղը ՀՀ-ն գիտի։ Տավուշի բնակիչները գիտեն, որ գծից այն կողմ միշտ եղել է Ադրբեջան։ Հայաստանի բոլոր իշխանությունները, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը և մենք էլ Վրաստան գնալուց միշտ տեսել ենք այդ ճանապարհը, կտորը։ Նույնիսկ ինչ-որ ժամանակ կանգնում և ցույց էինք տալիս, որ սա Ադրբեջանն է»,-նշեց Սիմոնյանը։ ԱԺ նախագահի խոսքով՝ ընդդիմությունը հերթական ֆալշ-ստարտն է անում և փորձում է դրանով ինչ-որ բան գեներացնել.
«Նախապես ասում եմ՝ չի ստացվի։ ՀՀ որևէ մաս սակարկման նույնիսկ չի ենթարկվում։ Երբ Ղարաբաղի պատերազմն էր, և փողոցում պտտվող տարբեր դուրսպրծուկներ մե՛կ մեղադրում էին հողերը հանձնելու, մե՛կ մեղադրում էին հողերը չհանձնելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու մեջ, ասում էին՝ բա որ էդպես էր, ինչո՞ւ ժամանակին այդպես չարեցիք։ Հիմա տեղի է ունենում ՀՀ-ի տարածքի գծում, որը ապացուցված է։ Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ։ Իհարկե, մենք պատրաստ ենք և այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում»։
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02