 
            Մարտի 30-ի երեկոյան կփորձենք Քրիստոսի լույսով լուսավորել մեր տներն ու շրջակայքը, միմյանց կփոխանցենք հաղթանակի՝ Սուրբ Հարության ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Լուսավորե՛նք մեր տունը Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում: Ավետարանում նշվում է. «Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով մի մեծահարուստ մարդ, որ Արիմաթեայից էր և աշակերտել էր Հիսուսին։ Սա գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ» (Մատթ. 27: 57-61): Ըստ Եկեղեցու ավանդության՝ Հիսուս ավերեց մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը, բացեց հանգստյան տունը՝ դրախտը: Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է մարտի 30-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է, մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: «Ճրագալույցի Պատարագով մենք ստանում ենք Ավետիսը Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության: Երբ եկեղեցական կարգով օրը փոխվում է, մատուցվում է Պատարագ, ու ժողովուրդը ստանում է ավետիսը, լուսավորվում են հավատացյալների սրտերը, հոգիները: Իրենք էլ ցանկանում են լույսը տանել, լուսավորել իրենց ընտանիքները»,- նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը: Պատարագի արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը: Ավարտին պատարագիչ քահանան սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ իջնում է Խորանից ու կատարվում է նախատոնակի արարողություն: Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը «Այսօր հարյաւ» և «Քրիստոս հարյաւ» շարականների, տաղերի ու հոգևոր երգերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին ու հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Պատասխան է հնչում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Ներկաները Խորանի մոմից վառում են մոմերն ու տանում՝ իրենց տները լուսավորելու Քրիստոսի լույսով: Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ Պահքը։ Քրիստոսի Հարությունը՝ նոր կյանքի սկիզբ Ավագ շաբաթ երեկոյից, երբ միմյանց տալիս ենք Հարության ավետիսը, կարևորում ենք հաղթանակը չարի ու մահվան նկատմամբ: Նա Իր մահով հաղթեց մահվանը: Տեր Պարթևի խոսքով՝ Հիսուս Քրիստոսի Հարությամբ բացվեց ճանապարհը, որին սպասում էր յուրաքանչյուրը: « Մարդիկ Սուրբ Հարությամբ լուսավորվեցին: Քրիստոս հաստատեց իր ճշմարիտ Աստված լինելը և մարդուն վերադարձրեց Իր կերպարը»,- նշում է քահանան: Քրիստոսն իր խաչելությամբ ցույց տվեց Իր սերն ու քաջությունը՝ որպես օրինակ: Ուրեմն՝ նաև մեզ համար առաջնային պայման պետք է լինի սերն ու քաջությունը` ապրելու ու պայքարելու ձգտումը: Քրիստոսի Հարությամբ պետք է կարողանանք տեսնել մեր կյանքի վերափոխումը, կարողանանք ամուր ու հաստատուն պահել Տիրոջ ներկայությունը մեր կյանքում: Աղբյուրը` Qahana.am
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
 
                                        10:33
 
                                        10:06
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42