Աուտիզմով տառապող երեխաները դժվարություններ չեն ունենում անծանոթ բառերի նշանակությունները որոշելու գործում: Դրա համար անհրաժեշտ` հայացքի ուղղությանը հետեւելու կարողությունը նրանց մոտ նույնքան է զարգացած, որքան առողջ երեխաների մոտ, պնդում են գիտնականները: Աշխատանքը հրապարակվել է International Journal of Language & Communication Disorders ամսագրում: Փոքր երեխաները նոր բառերը մտապահում են` հետեւելով այլ մարդու հայացքին, երբ նա անծանոթ բառ է արտաբերում: Ինչպես ցույց է տվել ամերիկացի գիտնականների իրականացրած հետազոտությունը, նոր բառերի յուրացման թեստերի արդյունքները առողջ երեխաների եւ աուտիստ երեխաների մոտ գործնականում չեն տարբերվում: Բացի այդ, աուտիզմով երեխաները լավ հետեւում են ուսուցչի հայացքի ուղղությանը (որսում են շարժումների 75 տոկոսը, համեմատության համար առողջ երեխաները հայացքի ուղղությունը ճիշտ են որոշում դեպքերի 78 տոկոսում): «Մենք հայտնաբերել ենք, որ եթե մենք գիտակցաբար օգտագործում ենք հայացքի ուղղությունը, աուտիզմով երեխաները իրենք են որսում այն եւ դա նրանց թույլ է տալիս նոր բառեր մտապահել», — բացատրում է Օհայոյի նահանգի համալսարանի պրոֆեսոր Էլլիսոն Բին Էլլավադին: Աուտիզմով երեխաների մեծամասնության համար դժվար է տեսողական շփում ստեղծել այլ մարդկանց հետ: Այդ պատճառով նրանց հետ աշխատող մանկավարժները ջանում են երեխային սովորեցնել նայել իրենց աչքերին: Հետազոտության հեղինակները նշում են, որ աշխատանքի արդյունքների հիման վրա հնարավոր է ենթադրել, որ կարիք չկա նման ուշադրություն հատկացնել այն բանին, թե արդյոք աուտիստ երեխան հետեւում է զրուցակցի հայացքին:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47