Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։
Աբրամ Փեյլի X-ի իր էջի տեսաուղերձում, որը նկարահանվել է Երևանի Հանրապետության հրապարակում, ասել է, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի, պետեկամուտների կոմիտեի, կենտրոնական բանկի և ԱԳՆ ներկայացուցիչների հետ։
«Երևանում բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով»,- ասում է նա։
Մեկ այլ գրառմամբ էլ Իրանի հարցով հատուկ հանձնակատարը տեղեկացրել է, որ ուղևորությունը դեպի Հարավային Կովկաս անցել է կառուցողական մթնոլորտում։
«Ես հանդիպեցի բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի հետ՝ քննարկելու իրանական ռեժիմի հարցը, պատժամիջոցների կիրառումը և ռեժիմի ապակայունացնող վարքագծին ուղղված շարունակական ջանքերը: ԱՄՆ-ն նպատակ ունի աշխատել մեր գործընկերների հետ՝ տարածաշրջանի համար դրական տեսլական զարգացնելու համար»,- ասվում է գրառման մեջ։
Հատկանշական է, որ Փեյլին Ադրբեջանում հանդիպում է ունեցել Հիքմետ Հաջիևի, փախարտգործնախարար Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի և Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հետ։
Նշենք, որ Աբրամ Փեյլին Վրաստանում հանդիպում է ունեցել փոխարտգործնախարարի, Կենտրոնական բանկի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
19:23 27.10.26
17:02 28.10.26
17:32 28.10.26
19:52 28.10.26
20:00 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02