Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ անդրադառնալով այդ ջարդերի 32-րդ տարելիցին:
«32 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության ջարդեր։
Ապրիլի 10-ի լուսադեմին տևական հրետակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները հարձակվեցին Մարաղա գյուղի վրա՝ կոտորելով խաղաղ բնակիչներին և ավերելով գյուղը։ Տարբեր տվյալներով՝ Մարաղայում ջարդերի արդյունքում սպանվեց առնվազն 50 անձ, մի քանի տասնյակ բնակիչ էլ գերեվարվեց, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ավելին, Մարաղայի կոտորածն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևն արժանացել է «ազգային հերոսի» կոչման՝ օրինակ ծառայելով Ռամիլ Սաֆարովի, 2016թ. Ապրիլյան պատերազմի և 2020թ. Արցախյան պատերազմի ադրբեջանական ռազմական հանցագործների համար։
2020 թ. հետո էլ Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ և ցեղասպանական գործողությունները՝ Արցախի հայերի բռնի տեղահանությունը, մշակութային ժառանգության նպատակադրված ոչնչացումը։ Ադրբեջանի գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ գնահատականին ու դատապարտմանը, իսկ ռազմական հանցագործությունների հեղինակները ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02