ԵՄ խորհուրդն ապրիլի 12-ին հայտարարել է անդամ պետություններում ԵՄ պատժամիջոցների խախտման կամ շրջանցման համար պատժի նվազագույն կանոնների վերջնական հաստատման մասին:
«Որոշակի գործողություններ այժմ կհամարվեն քրեական հանցագործություններ բոլոր անդամ պետություններում, օրինակ՝ օգնությունը ուղևորության արգելքի շրջանցման գործում, պատժամիջոցների ենթակա ապրանքների առևտուրը կամ արգելված ֆինանսական գործունեության իրականացումը: Այդ հանցագործությունների հրահրումը և օժանդակումը նույնպես կարող են պատժելի լինել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ խորհրդի հաղորդագրությունն է մեջբերել «Ինտերֆաքս» գործակալությունը:
Փաստաթղթում բերված պարզաբանումներում, մասնավորապես, ասված է, որ «պատժամիջոցների կանխամտածված խախտումը պետք է ենթադրի բանտարկություն՝ որպես առավելագույն պատիժ»։ ԵՄ սահմանափակող միջոցները խախտողները կարող են ենթարկվել լրացուցիչ տուգանքների։
Իրավական անձինք նույնպես կարող են պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարել է կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը։ Այդ դեպքերում պատժամիջոցները կարող են ներառել տնտեսական գործունեության իրականացման թույլտվությունների չեղարկում։
Դիրեկտիվն ուժի մեջ կմտնի ԵՄ «Պաշտոնական հանդեսում» հրապարակվելու 12-րդ օրը։ Անդամ պետությունները 12 ամիս կունենան՝ դիրեկտիվի դրույթներն իրենց ազգային օրենսդրության մեջ ներառելու համար:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02