Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագծի շրջանակում կայացավ «Կինոյի հիմունքներ» խորագրով երկշաբաթյա դասընթացը, որի շահառուները 12-15 տարեկան դպրոցականներն են: Երկշաբաթյա դասընթացը վարել է կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ-ի դասախոս Արտյոմ Բաղդասարյանը։ Երկու շաբաթների համար մշակվել էր կրթական ծրագիր, որը թույլ էր տալիս մասնակիցներին յուրացնել տեսական գիտելիքներ և զինվել գործնական հմտություններով, իսկ ավարտին հանդես գալ միասնական ստեղծագործական աշխատանքով՝ ֆիլմով:

Կինոժամանակից մինչև կինոարարում, մթնոլորտ, մոնտաժ, հայ կինո՝ ռեժիսորական նորարարություններով. դասընթացի ավարտին մասնակիցներն ունեցան կինոյի հիմուքների կայուն գիտելիքներ։ Նշենք, որ «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագիծը թույլ է տալիս պատանիներին կինոարվեստի միջոցով ձեռք բերել կարևոր հմտություններ ամբողջ կյանքի համար և սովորել շրջապատող աշխարհի խենթությունների հետ վարվելու կանոնները: Ներգրավվելով կինոկրթության և կինոարտադրության գործընթացում՝ մասնակիցները ձեռք են բերում ավելի խորը պատկերացում կյանքի դինամիկայի մասին և մշակում են էական գործիքներ՝ արդյունավետորեն համագործակցելու ժամանակակից մարտահրավերների և ճգնաժամերի հետ: Երկշաբաթյա դասընթացն իրականացվել է «Fabula Filmmaking Lab» միջազգային նախագծի շրջանակում՝ «Culture Connection Foundation»-ի և «German Marshall Fund»-ի մաս կազմող «Black Sea Trust for Regional Cooperation» հիմնադրամի աջակցությամբ։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02