Անանիմուսների շարժման մասին լսել են շատերը, սակայն զգալի հատվածն անտեղյակ է, թե ինչ ակունքներ ունեի այն և որտեղից է այն առաջացել: Անանիմուսները մի շարժում է, որի մասնակիցներն իրար հետ գրեթե ոչ մի թելով կապված չեն: Այս շարժումը համախմբել է մի շարք անարխիստների, որոնք որպեսզի տարբերվեն հասարակությունից սկսեցին կրել հայտնի խռովարար Գայ Ֆոքսի դիմակը:
Գայ Ֆոքսն անգլիական ազնվական էր, կաթոլիկ, ով ծնվել է Յորքում, պատմության մեջ նա հայտնի է, որպես պալատական դավադիր, ով Լոնդոնում 1605 թվականի նոյեմբերի 5-ին մասնացել է «Վառոդային դավադրությանը», որի նպատակն էր Ջեյմս առաջին թագավորին սպանելը:: Նա չի եղել գլխավոր կազմակերպիչը, նա պետք է ընդամենը վառեր պարույրը, որպեսզի պայթեցներ անգլիական պառլամենտի տակ հավաքած վառոդը, բայց բռնվել է: Նա հայտնի է որպես լուրջ անարխիստ և հակաիշխանական երևույթ, որն ամեն միջոցով փորձել է երկրում ստեղծել քաոս և անկառավարելի միջավայր:
Թագավորի ուղղակի հրամանով նա ենթարկվում է խոշտանգումների, որի ժամանակ տալիս է իր մեղսակիցների անունները, որոնց շուտով նույնպես ձերբակալում են։ Հունվարի 27-ին Ֆոքսին և նրա մեղսակիցներին դատապարտում են տանջանքների ու կախաղանի։ Բայց հունվարի 31-ին Ֆոքսին հաջողվում է ցատկել և կոտրել վիզը, դրանով իսկ խուսափելով ցավալի տանջանքներից։
Գայ Ֆոքսի դիմակը, որը օգտագործվում է «V for Vendetta» ֆիլմում, դարձել է բողոքի շարժման խորհրդանիշ, մասնավորապես, «Գրավիր Ուոլ սթրիթը» ակցիայում։ Դիմակի դիզայնը 1982 թվականին մշակել է Դավիթ Լլոյդը։
Միացյալ թագավորությունում տոնակատարությունները տեղի են ունենում ամբողջ երկրով մեկ. վառվում են խարույկներ, որոնց վրա այրում են Գայ Ֆոքսի՝ ամենահայտնի դավադրի խրտվիլակը, կազմակերպվում են հրավառություններ:
Դիմակը զուտ ֆիլմի ստեղծողների երևակայության արգասիքն է, որը լայնորեն թողարկվեց ու շրջանառության մեջ դրվեց: Ֆիլմից հետո չի եղել ինչ-որ քաղաքացիական շարժում ու հեղափոխություն, որտեղ այդ դիմակները չլինեն:
Նման անիմաստ կերպարներին դարձնել պաշտանմունք և որպես տոտեմ պաշտելն անհասկանալի է: Ավելի տարօրինակ է, որ հասարակության որոշ ներկայացուցիչներ, հատկապես երիտասարդ, մասնակցում են նմաօրինակ երևույթների արարքը գովաբանող ակցիաների:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15