/ Մինչև բուն թեմային անցնելը ցանկանում եմ տեղեկացնել , որ ինչ գրելու եմ բացառապես Արցախի բնակչության կարծիքն է, խանութի աշխատողից սկսած մինչև ներկա և նախկին պաշտոնիաներ: Անձամբ եմ զրուցել բոլորի հետ:/
Ճիշտն ասած իմ համար զարմանալի էր , որ մի երկրում նախագահին կարող են այդ կարգի սիրեն, ու սիրեն ոչ թե պաշտոնիաները , այլ հասարակ քաղաքացին: Բակոի մասին խոսելուց տարեցները ասում են ՝ էն մեր տղենա, ստեղ կռված, ստեղ մեծացած, սաղիս անունները անգիր գիտի, որ գալիսա մեր ռայոն, իջնումա ձեռքով բարևումա, որպիսություննա հարցնում: Բակոյի տարիքայինները ասում են ՝ Բակոն հասարակ տղայա, դե մեր հետ կռվելա, մենք իրան ավելի լավ ենք ճանաչում , քան մնացածը, ու սկսում են ամեն մեկը մի բան պատմել պատերազմի տարիներից:
Շրջաններից մեկի նախկին ոստիկանապետի հետ եմ խոսում.
- Ո՞նց նախագահա Բակոն:
- Տղա ջան , մեր շրջան շատ են գալիս պաշտոնիաները հանգստանալու, հյուր հենց ունենում են առաջինը ստեղ են բերում: Մինչև Բակոն, ով գալիս էր , արժող - չարժող սաղի համար ոստիկանությունը տագնապ էինք տալիս, տղերքը հելնում 5 մետրը մեկ կանգնում էին , որ դիմավորեն , չեստ տան: Մի օր Բակոն պտի գար, էլի սաղին հանեցի կանգնեցին պոստին: Եկավ: Մեքենայից իջավ ու հարցրեց, թե ովա՞ ասել էս տղերքին բերես ստեղ , ձեն չհանեցի, ասեց շտապ սաղին ասա թող իրանց գործին գնան, էտ օրվանից պրծավ , էլ տենց բան չկա: Մեր մոտ գալուց մի մեքենայովա գալիս, ավելորդ մարդ չկա հետը, սաղին հայաթում անունով գիտի:
Խանութի աշխատողներից մեկը պատմումա.
- Բակոն կարացավ ոստիկանության մեջից լրիվ վերացնի կաշառք բառը: Հլը փորձվի մի գայիշնիկի փող տաս, տես ինչ կանի, կարողա ների գնաս , բայց փող չի վեկալի: Հալալա էտ տղուն :
Ու սենց սկսվեց բոլորի պատմությունները:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բնակվում է իր հին հայրական տանը, շատ դեպքերում ոտքով է աշխատանքի գնում , առանց թիկնապահների: Ճանապարհին բոլորին բարևում է, ասում - խոսում հետները:
Մարտունի քաղաքում եմ : Քաղաքապետի մոտ եմ գնացել , բայց տեղում չի: Տեղակալը ասեց նախագահի հետ հանդիպմանա, մի քիչ հետո կգա: Սպասում ենք: Մի պահ առաջին հարկում շարժ նկատվեց, մի քանի հոգի դուրս եկան, մեջները մի գեներալ-լեյտենանտ կար: Հետները դուրս եկա, կողքիս կանգնածին հարցրեցի ՝ ովա՞ էս գեներալը, պատասխանեց՝ տնաշեն եքա Բակո Սահակյանը կողքը կանգնած դու գեներալին տեսար մենակ...: Շշմել էի , Բակոն նույն շենքի երկրորդ հարկում էր, ես առաջին հարկում, մտքովս չէր անցնում ,որ վերևում նախագահ կա, ավելին ասեմ գեներալի ուսադիրները եթե չտեսնեի, հաստատ ուշադրություն չէի դարձնի իրանց:
Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցի մոտ կանգնած ենք, սպասում ենք Բակո Սահակյանը գա՝ ասուլիս պետքա տա: Դե սպասում ենք , որ հեսա մի երկու հատ ջիպ 1000-ի տակ կգան դռիկներով, գոռգռալով՝ նախագահավարի: Հեռվում մեկը երևումա, դանդաղ քայլելով, բարևելով քայլումա: Նրան էլի մի մարդ է միանում ու խոսալով քայլում են: Մոտիկացան մեզ: Բակոն էր, ԼՂՀ մեկ ուրիշ պաշտոնիայի հետ: Բոլորիս բարևեց, ընդհանուր հարցրեց՝ ո՞նց եք, ու մտավ հյուրանոց: Գնաց մի սենյակ, որի դուռը ինքը բացեց, ու ընդհանրապես բոլոր դռները ինքն էր բացում, ուղեկցող չուներ: Ասուլիսի մտնելուց հետո մի քանի նախագահականից զինվորական եկան :
Դրանից հետո, մեքենայով գնում եմ Ստեփանակերտի փողոցներով ու լսում եմ մեքենաների դռիկներ, բարձրախոսով ճանապարհ բացել ու մոտ մի 10 մեքենա իրար հետևից գնում են, շատ զարմանալի էր իմ համար դարձել , Երևանում սովորական է , բայց Ստեփանակերտում զարմացա: Մանվել Գրիգորյան էր...տեղ էր գնում...:
Հ.Գ. Իհարկե Արցախում երևի կլինեն մարդիկ, որոնք կդժգոհեն ու կբողոքեն Բակոից, բայց ես տենց մարդ չտեսա: Ու անկեղծ ասած շատ լավ զգացի , որ չտեսա: Արցախցիները չպետքա բողոքեն իրարից, չպետքա տրամադրվեն իրար դեմ: Ախր մենք մինչև Երևանից ու մյուս շրջաններից հասնենք օգնության , էտ ընթացքում իրանք իրար հետ են կանգնած լինելու:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47