Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման ետևում կանգնած է Ռուսաստանը և նպատակը Հայաստանը ծայրագավառ, կամ գուբերնիա դարձնելն է:
Այս քարոզչությունն ուղղված չէ Արևմուտքին, սատարում ստանալու համար: Արևմուտքում լավ գիտեն, որ դա այդպես չէ: Ռեժիմի նպատակն է ինչ-որ կերպ գաղափարական հիմք ձեռք բերել հանրության որոշ շրջանակների մոտ, ինչպես նաև արդարացնել տարածքների զիգումն ու իրենց կատաստրոֆիկ կառամարումը:
Սակայն, ինչու Ռուսաստանը չի աջակցում Բագրատ Սրբազանին և դիտորդի կեցվածք է ընդունել:
Պատճառները հետևյալն են.
1. Եթե Ռուսաստանն աջակցի շարժմանն, ապա հաջողության դեպքում պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի առջև, իսկ դրան հիմա պատրաստ չէ: Քանի դեռ շարունակվում է ուկրաինական պատերազմն ու Արևմուտքի հետ ընթանում է չհայտարարված պատերազմ, Ռուսաստանն ի վիճակի չէ Հայաստանի համար հակամարտության մեջ մտնել Թուրքիայի, Ադրբեջանի ու առհասարակ «թյուրքական աշխարհի»-ի հետ:
2. Եթե Ռուսատանն ուղղակիորեն ներքաշվի ներքաղաքական պայքարի մեջ, ապա դա ազդակ կլինի ՀԱՊԿ-ի երկրների համար, որ իրենց ներքաղաքական հարցերում դա ևս հնարավոր է, դա իրենց համար կդիտարկվի որպես նման քաղաքականության սկիզբ և լարում կմտցին միջպետական հարաբերություններում:
3. Առհասարակ, այսօրվա Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ իր վրա չվերցնի մյուս երկրների ներքին խնդիրները: Օրինակ, աջակցում է պաղեստինցիներին, բայց համարում է, որ դա առաջին հերթին արաբների խնդիրն և արաբական երկրները պետք է առաջին քայլը կատարեն: Նույնը Սերբիային ու մյուս երկրներին է դա վերաբերվում: Դա վերաբերվում է նաև Հայստանին, իշխանության փոփոխությունը դա մեր խնդիրն է»։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02