Արձագանքելով այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ Հայրապետի Սարդարապատի հուշահամալիր մուտքը խոչընդոտելու վերաբերյալ հիմնավորումներին, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը լրագրողներին փորձել է բացատրել, թե ինչու է արգելվել Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ասված մեկնաբանությունն իհարկե թվացյալ հիմնավոր է, սակայն այն միայն թվացյալ է, հերթական մանիպուլյացիան է և ամբողջությամբ հակասում է Պետական արարողակարգի մասին օրենքին։ Այսպես, Պետական արարողակարգի մասին օրենքի 3-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 11-րդ հոդվածի 12-րդ մասի համակարգային վերլուծությունից բխում է, որ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում անցկացվող միջոցառումը պետական արարողակարգային միջոցառում է, իսկ ցանկացած պետական արարողակարգի միջացռմանը Ամենայն հայոց կաթողիկոսը ինքնուրույն է որոշում մասնակցել դրան, թե ոչ։ Որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար։ Եթե Վեհափառը ինքնուրույն որոշում է, որ պետք է մասնակցի պետական արարողակարգային միջոցառմանը, ապա նա ավագությամբ երկրորդն է, այսինքն՝ եթե Հանրապետության նախագահը մասնակցում է, ապա նրան ավագությամբ հաջորդում է Վեհափառը, իսկ վարչապետը երրորդն է, այսինքն՝ Վեհափառը վարչապետի նկատմամբ ունի ավագություն։ Հետևեաբար, ոստիկանության գործողություններն ամբողջությամբ ապօրինի էին, դրանք հակասում էին ոստիկանության մասին օրենքին և համապատասխանում էին քրեական օրենսգրքի հատուկ հոդվածի»։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02