«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր օրերում զարմանալու թերեւս քիչ բան կա: Պարզվում է, սակայն, որ ՀՀ գործող իշխանությունների սիրելի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը գնում է ավելի հեռուն ու անցնում է երեւակայության հնարավոր բոլոր սահմանները: Ըստ էության, սենսացիոն բան կարող է տեղի ունենալ՝ Հայաստանի նորընծա չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որ խաղալու է Չեմպիոնների լիգայում ու վստահաբար հավաքելու է հազարավոր ֆուտբոլասերների, երկրից դուրս պիտի գա: Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակավ հայտնել է, որ կարող է խաղալ Թբիլիսիի «Դինամոյի» մարզադաշտում: Ըստ վերջինիս՝ պատճառը ֆեդերացիայի կողմից «Փյունիկ»-ի՝ միջազգային խաղերի համար Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը չտրամադրելն է, դրա փոխարեն Երեւանից դուրս փոքր մարզադաշտեր առաջարկելը, ինչը հնարավորություն չի տա բազմահազար մարզասերների գալ խաղերը դիտելու: Գումարած սրան՝ «Փյունիկը» չունի նաեւ մարզվելու տեղ, դաշտեր, որոնք կունենա Վրաստանում: Փաստորեն, ֆեդերացիան ոչ միայն չի տրամադրում կենտրոնական մարզադաշտը, այլեւ զրկում է թիմին միջազգային խաղերից առաջ մարզվելու բավարար պայմաններից: Տարօրինակն այն է, որ երկար ժամանակ խորացող «Փյունիկ»-ՀՖՖ կոնֆլիկտն այսպիսով տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն, ու առաջացնելու է տասնյակ հազարավոր հայ երկրպագուների զայրույթը ու ներիշխանական լարված իրավիճակում կարող է պայթյունի տանել: Ի դեպ, Հայաստանի առաջնության նախավերջին տուրի որոշիչ՝ «Փյունիկ»-«Նոա» խաղը տեղի էր ունենում Երեւանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, որը տեղավորում է ընդամենը 1200-ից մի փոքր ավելի մարդ: Խաղը խիստ հետաքրքրական էր, սակայն հավաքվածների հսկայական բանակ մնացել էր դրսում, ու մարդկանց կյանքին ուղղակի վտանգ էր սպառնում. խաղադաշտից հաճախ հնչում էր կոչ-խնդրանք, որ մարդիկ իջնեն մարզադաշտի հարակից բարձունքից, քանզի այնտեղով բարձր լարման հոսանք էր անցնում. իսկ հազարավոր հավաքվածների մեջ մեծ թվով երեխաներ ու պատանիներ էին: Հ.Գ. Երեւանի «Փյունիկ»-ը հանդիսանում է Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը, եւ այս տարի չեմպիոն են դարձել ոչ միայն գլխավոր ու աղջիկների, այլեւ տարբեր տարիքի մարզիկների թիմեր. այս ակումբում մարզվում են շուրջ 1800 երեխաներ ու պատանիներ: Հույս ունենանք, որ հնարավոր կլինի կոմպրոմիսի գալ ու փրկել հայկական ֆուտբոլի հեղինակությունը վերջնական զրոյացումից: Մեղմ ասած՝ ամոթ կլինի, որ չեմպիոնը խաղա օտար հողի վրա»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:10 16.08.26
10:50 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02