«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ֆրանսիան մտադիր է տրամադրել «Միաժ 2000-5» կործանիչներ և ուսուցանել ու զինել 4,5 հազար զինվորականների: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը: Այն ֆոնին, երբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, նորանոր պահանջներ է առաջ քաշում, իհարկե, ցանկալի կլիներ, որ Ֆրանսիայի այս հայտարարությունը վերաբերեր Հայաստանին: Բայց ոչ: Մակրոնն այդ խոստումը տվել է Ուկրաինային: Կկատարվի այդ խոստումը, թե Ուկրաինային նորից «կգցեն», այլ հարց է: Փաստն այն է, որ Հայաստանը փաստացի մնացել է 2-3 ռադարի ու հին, իրենց դարն ապրած զրահամեքենաների տրամադրման խոստման հույսին: Ընդ որում, զրահամեքենաներ, որոնցից նույն Ուկրաինան հրաժարվել էր, քանի որ դրանք վատ են պաշտպանված հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից: Այսինքն, կատարյալ անպետքություն են: Բայց նույնիսկ նման զենքի պարագայում Եվրամիությունը փաստացի հրաժարվում է ֆինանսավորել, այսինքն՝ եթե նույնիսկ դրանք տրամադրվեն, ֆինանսական բեռը մնում է Հայաստանի վրա: Իսկ «եվրոպական» փողերը Ֆրանսիա են գնում Ուկրաինայի համար: Ըստ էության, Արևմուտքը Հայաստանին «խաղից դուրս» է թողնում՝ միևնույն ժամանակ մեզ փորձելով օգտագործել Ռուսաստանի դեմ իրենց նպատակներում: Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են խորացնել իրենց խաղը Արևմուտքի հետ, որի նպատակը, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, ի սկզբանե եղել է բացառապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելը: Ու սա՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ մեկ անգամ առիթ եղել է համոզվելու, որ հավաքական Արևմուտքը խոստումներից այն կողմ ոչինչ չի անում, և հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կարող է մնալ բացարձակ միայնակ թշնամու դեմ, չնայած գուցե Փաշինյանը հենց դրան էլ ձգտում է: Ի վերջո, չմոռանանք, որ բոլոր այն նարատիվները, որ առաջ է քաշում մասնավորաբար Ալիևն ու, ընդհանրապես, թուրք-ադրբեջանական տանդեմը, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն նույնությամբ կրկնում են, այլև նույնիսկ զարգացնում են»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44