Երևանում հունիսի 8-ին կայացել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հնդկաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործարարների պատվիրակությունների հանդիպումը, որը միտված էր տնտեսական կապերի ակտիվացմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Ներկայացնելով Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային դաշտը՝ ՀԱԳՄ առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը մասնավորապես նշել է, որ Հնդկաստանի հետ համագործակցությունը կարելի է զարգացնել զբոսաշրջության, առողջապահության, տեքստիլի, սննդարդյունաբերության և շատ այլ ոլորտներում։ Որպես օրինակ նա մասնավորեցրել է ջրերի ֆիլտրացման հնդկական արդիական տեխնոլոգիաներն այն դեպքում, երբ Հայաստանում ջրերի մաքրման առումով խնդիրներ են առկա։ Հնդկական առևտրի պալատի (ICC) Թամիլ Նադու նահանգի մասնաճյուղի նախագահ, մի քանի մարզերում ՀՀ պատվավոր հյուպատոս և պատվիրակության ղեկավար Շիվկումար Էաշվարանը, ներկայացնելով իրենց կառույցը, նշել է, որ Հնդկաստանի առևտրի պալատը 100 տարեկան է և մեծ վարկանիշ ունի։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի կառավարությունը առևտրի 4 սյուն է ճանաչում, որոնց թվում առաջինը Պալատն է։ «Բնականաբար՝ ակտիվ փոխգործակցություն ապահովելու համար նախ հարկավոր է տեղեկատվական լիարժեք դաշտ ստեղծել, պարբերական հանդիպումներ, ցուցահանդեսներ և գործարար համաժողովներ կազմակերպել։ Փոխադարձ ճանաչողությունը բացում է բիզնեսի ճանապարհը։ Դա մեկնարկային քայլ է։ Մենք պատրաստ ենք համատեղ ծրագրեր իրականացնել»,- ասել է պատվիրակության ղեկավարը։ Մի քանի շնորհանդեսներով ներկայացվել են Հնդկաստանի նվաճումները արդյունաբերության, էներգետիկայի, առողջապահության, ինովացիոն տեխնոլոգիաների, տեքստիլի և այլ ոլորտներում։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը և Հնդկաստանի առևտրի պալատի Թամիլ Նադու նահանգի մասնաճյուղի նախագահ Շիվկումար Էաշվարան ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հանդիպումը եզրափակվել է հայ և հնդիկ գործարարների միջև անմիջական գործարար բանակցություններով։
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02