Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին:
Նախագահը ողջունել է Ժան-Պիեռ Ռաֆարենի այցը Հայաստան:
«Շատ կարևորում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, որը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեկ այլ վկայություն է:
Ցանկանում եմ նաև մեր գոհունակությունը հայտնել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների կապակցությամբ և, առանձնահատուկ ընդգծել այն դրական դինամիկան, որը նկատվում է մեր հարաբերություններում վերջին երեք տարիների ընթացքում: Մեծապես գնահատելի է Ֆրանսիայի իշխանությունների և հատկապես Էմանուել Մակրոնի դերն այս գործում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Ժան-Պիեռ Ռաֆարենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
«Շնորհակալություն, պարոն նախագահ, այն պատվի համար, որին մեզ արժանացնում եք: Մենք ևս մեծապես գնահատում ենք Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները: Սա մի հարց է, որը լիակատար կոնսեսուս ունի Ֆրանսիայում: Մենք մեր երկրում կարող ենք ունենալ ներքին խնդիրներ, անհամաձայնություններ, քննարկումներ, սակայն Հայաստանին աջակցելու և հատկապես խաղաղության հասնելուն ուղղված ջանքերի աջակցության շուրջ Ֆրանսիայում լիակատար կոնսեսուս կա»,- նշել է Ֆրանսիայի նախկին վարչապետը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ քայլերին և ուղղություններին նվիրված հարցեր: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ ունենալու ուղղությամբ Հայաստանի որդեգրած դիրքորոշումների և սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:
Նախագահը նաև բարձր է գնահատել «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության գործունեությունը և հույս հայտնել, որ կազմակերպությունը արդյունավետորեն կփոխգործակցի հայաստանյան գործընկերների, կրթական ոլորտի ներկայացուցիչների և ԲՈՒՀ-երի հետ:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02