Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Դասական կիթառի հանրապետական մրցույթ՝ Primavera Foundation of Armenia-ի կողմից: Մրցույթը կիրականացվի 2024թ.-ի հունիսի 17-20-ը՝ Իջևանում, Գյումրիում և Երևանում:
Բոլոր մասնակիցները կստանան հիշարժան մրցանակներ, տարիքային բոլոր խմբերի հաղթողներին կշնորհվեն հատուկ մրցանակներ D’ADDARIO & CO միջազգային ընկերության կողմից, ինչպես նաև ուսումնական ձեռնարկներ: Դրամական պարգևներ կստանան բարձր տարիքային խմբի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի հաղթողների ուսուցիչները:
Մրցույթի ժյուրիի նախագահն է դասական կիթառի ուսուցիչ, պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակի Նունե Բադալյանը:
Դասական կիթառի 1-ին հանրապետական մրցույթն իրականացվում է Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի, ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի համագործակցության արդյունքում:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը և մրցանակաբաշխության արարողությունները կկայանան հունիսի 17-ին Գյումրիում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում և Իջևանում՝ Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում, իսկ հունիսի 18-ին Երևանում՝ ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում: Հունիսի 19-ին տեղի կունենա ‹‹բաց դաս››՝ ժյուրիի անդամների կողմից: Հունիսի 20-ին կկայանա եզրափակիչ փուլը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը՝ ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում:
Հանդիսատեսի համար վերը նշվաշ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Բոլոր մանրամասներին ծանոթացեք Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի կայքում:
Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը միայն 2023թ.-ին, տարբեր երաժշտական գործիքներ տիրապետող երիտասարդների ու պատանիների համար իրականացրել է թվով 90 վարպետության դասեր (տարեկան հաշվետվությունը տես հիմնադրամի կայքում): Արտերկրից ժամանած լավագույն մասնագետները դասեր են անցկացրել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ շրջելով Նոյեմբերյանից մինչև Ագարակ: Արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ամենատարածված երաժշտական գործիքը կիթառն է: Հայաստանում կան ամենատարբեր տարիքի ինքնուս կիթառահարներից մինչև ակադեմիական բարձր կատարողական որակ ունեցող կիթառահարներ, ինչը և պատճառ հանդիսացավ հիմնադրամի համար առաջին հանրապետական մրցույթն իրականացնել հենց դասական կիթառի ժանրում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02