Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները բավական լավ տեմպով են առաջ գնում, այս մասին կառավարության նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով՝ հնարավոր է՝ ավելի վաղ կարողանան սկսկել շահագործել։
«Ամսի 5-ից աշխատացնում էինք մինչև Այրում կայարան, բայց առաջիկա օրերին արդեն հնարավորություն կստեղծվի այն ամբողջությամբ օգտագործել, բայց՝ որոշ սահմանափակումներով»,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է կամուրջներին՝ նա ասաց, որ այս հարցով աշխատում են տարբեր երկրների գործընկներների հետ։
«Ունենք գործուղված գործընկերներ, որոնք հիմա դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն ենք դիտարկում, մեզ համար չափազանց կարևոր է Ախթալայում տարբերակ գտնել, որ բեռնատարները նույնպես անցնեն, ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում, երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»,- նշեց նախարարը։
Վաղվանից կմենարկեն Հոբարձի կամուրջի հետ կապված աշխատանքները, իսկ այսօր Խաշթառակի կամրջի հետ կապված քննարկում տեղի կունենա։
Աղետի գոտում գազամատակարարումը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը մոտ 98-99 տոկսով վերականգնված է, որոշ տեղերում միացված չէ՝ կապված տեխնիկական կամ անվտանգային հարցերի հետ։
Առաջիկա օրերին կլուծվեն նաև ոռոգման հետ կապված հարցերը։
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02