«Իրավունք» թերթը գրում է.
«Ըստ ճշտվող տվյալների` Նիկոլն այս ամբողջ ցույցային ժամանակաշրջանում մեկ այլ շատ լուրջ մտավախություն էլ ունի: Ու որքան էլ տարօրինակ է, այս անգամ` ոչ թե ընդդիմադիրների, այլ իր իսկ «մարդակեր բերետավորների» հետ կապված: Մտավախությունների բերող դետալներից մեկը, օրինակ, անցած տարի Արցախը հանձնելուց առաջ կազմակերպված, այսպես ասած, հայ-ամերիկյան զորավարժանքներն են: Դրա հետ կապված` ժամանակին շրջանառվել է վարկածը, որ ամերիկյան «իսնտրուկտորները» զորավարժանքի անվան տակ ամեն մի գազանության վարժեցնում էին բերետավորներին, որ եթե հանկարծ լինի ժողովրդական ընդվզում, նրանք չընկրկեն: Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն «ջերմ զրույցներ» են անցկացրել բերետավորների հետ, շատերին զգալի նյութական օգնություն են ցուցաբերել եւ շարունակում են ցուցաբերել: Ավելին, տվել են խոստումներ, որ պետք եղած դեպքում՝ նրանց կտարհանեն ԱՄՆ: Եվ ահա, ըստ աղբյուրի, ելնելով համառորեն չդադարող լուրերից, Նիկոլի մոտ պարբերաբար մեծ հարցական է առաջանում՝ կարմիր բերետավորները ենթարկվո՞ւմ են իր մտերիմ նախարարին, թե՞ կա ընդամենը ենթարկվելու պատրանք: Այսինքն, արդյոք չի՞ կարող լինել մի այնպիսի իրավիճակ, որ նրանք իր դեմ շուռ գան: Եվ այդ վախերն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ այս հանրահավաքների ժամանակ եղան ակնարկներ, թե պետք եղավ, հենց Նիկոլի պահապանները նրանկ բռնեն ու կբերեն հրապարակ: Ամեն դեպքում, աղբյուրի պնդմամբ, Նիկոլը սկսել է «100 կիլոմետրից շրջանցել» այն վայրերը, որտեղ բերետավորները օպերացիաներ են անում: Այսինքն, փորձում է թույլ չտալ, որ հանկարծ ու հանկարծ իրեն անակնկալի բերեն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02