Ուկրաինան այժմ կլիներ 1991 թվականի իր սահմաններում, եթե 2014 թվականի փետրվարին չվիժեցներ կարգավորման համաձայնագիրը , այնինչ հիմա Ուկրաինան միայն երազում է 1991-ի սահմանների մասին, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուկրաինան ինքն է արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկածների ձեռքով քայքայել իր տարածքային ամբողջականությունը։ Այն ժամանակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, և եթե դրանք կատարվեին, Ուկրաինան կպահպաներ իր տարածքային ամբողջականությունը, բայց, իհարկե, առանց Ղրիմի։ Այնինչ Ուկրաինան չցանկացավ պահպանել իր տարածքային ամբողջականությունը՝ Դոնբասին, Լուգանսկին, Դոնեցկին էլեմենտար ինքնավարության իրավունք տալու միջոցով»,- ասել է Լավրովը՝ անդրադառնալով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին առաջարկին։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Մոսկվայի չորրորդ առաջարկն է արդեն»,- ասել է Լավրովը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական հակամարտությունը լուծելուն ուղղված նոր առաջարկներ էր արել՝ Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի շրջանների կարգավիճակի ճանաչում՝ որպես ՌԴ մաս, Ուկրաինայի դեմիլիտարիզացիա և դենացիֆիկացիա, ՌԴ նկատմամբ պատժամիջոցների վերացում և այլն։ Ուկրաինան մերժել էր առաջարկները։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02