Խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի ռուսաստանցի Արման Ծառուկյանի մենեջերը մեկնաբանել է մարզիկին՝ ինը ամսով մենամարտից հեռացնելու որոշումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) UFC 300 մրցաշարում տեղի ունեցած միջադեպից հետո Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովը որոշել է Արման Ծառուկյանին ինը ամսով արգելել մենամարտել։
«Արմանը գնահատում Նևադայի մարզական հանձնաժողովի գործողությունները այս հարցում նրանց ներգրավվածության համար: Նա հուսով է, որ UFC-ն և հանձնաժողովը կմշակեն համատեղ տեսահոլովակ բուլինգի դեմ պայքարի արշավի համար: Արմանը հուսով է, որ հնարավորություն կունենա այս տարեվերջ պայքարել տիտղոսի համար»,- sport.ru-ի հաղորդմամբ, ասել է մենեջերը լրագրող Բրետ Օկամոտոյի հետ զրույցում։
UFC– 300 մրցաշարի ժամանակ Ծառուկյանը հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային: Դուրս գալով մենամարտի՝ նա վիճաբանություն է ունեցել հանդիսատեսներից մեկի հետ, փորձել է հարվածել տրիբունայում գտնվող երկրպագուին, ով նրան միջնամատ է ցույց տվել։ Մենամարտում հաղթելուց հետո Ծառուկյանը մամուլի ասուլիսում բացատրել է իր արարքը՝ այն անվանելով հանդիսատեսի անընդունելի պահվածք։
Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովի որոշմամբ, Ծառուկյանը որակազրկվել է ինը ամսով, նաև պետք է տուգանք վճարի 25 հազար դոլարի չափով։ Պատժի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 12-ին։ Այնուամենայնիվ, դա կարող է կրճատվել մինչև վեց ամիս, եթե նա տեսահոլովակ թողարկի բուլինգի դեմ պայքարի արշավի համար:
Արման Ծառուկյանը 25 մենամարտում տարել է 22 հաղթանակ։
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02