Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին՝ գլխավորությամբ ՀԲԸՄ սփյուռքի երիտասարդական ծրագրերի տնօրեն տիկին Գայանե Մանուկյանի։ Հանդիպմանը տիկին Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրել է ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագիրը, որի շրջանակներում աշխարհասփյուռ հայ երիտասարդները հնարավորություն են ստանում մասնագիտական և գործնական փորձառություն ձեռք բերել հայրենիքում, ինչպես նաև ծանոթանալ հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։ Ապա ներկաներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում հասակ առած հայորդիները հնարավորություն են ստանում համախմբվելու Հայրենիքում, հարստացնելու իրենց մասնագիտական փորձառությունը և հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։
Հայոց Հայրապետը վստահություն է հայտնել, որ հակառակ երկրում առկա մարտահրավերների, հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան երիտասարդների համար` առավել զորացած վերադառնալու իրենց համայնքներ և շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորել է երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքին, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ, իրենց ձեռք բերած գիտելիքներով օգտակարություն բերել ինչպես տեղի հայ համայնքներին, այնպես էլ՝ հայրենիքի բարօրությանը։ Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Եկեղեցու կրթական ծրագրերին, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանը։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02