Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում է։ Armenian-soccer–ին Մխիթարյանը պատմել է իր ու որդու երևանյան զբոսանքների մասին։ «Որդուս մոտ «ինչու»-ները ոչ թե շատ են, այլ շատ–շատ։ Շատ հաճելի է, որ նա այդքան հետաքրքրասեր է և փորձում է ամեն ինչին ծանոթանալ, ամեն ինչ իմանալ։ Հիմա, երբ Հայաստանում ենք, ամենից հաճախ հարցնում է` ինչո՞ւ քեզ բարևեց։ Փողոցում անծանոթ մարդիկ շատ-շատ են մոտենում, բարևում: Համլետի մոտ հարց է առաջնում` ինչո՞ւ: Ասում է` ճանաչո՞ւմ ես, պատասխանում եմ՝ ոչ, և նրա հաջորդ հարցը` բա ինչո՞ւ է բարևում քեզ, բացատրում եմ՝ գիտի, որ ես «Ինտերում» եմ խաղում, հավաքականում եմ խաղացել: Այստեղ նրա հարցերը դադարում են, բայց հաջորդ բարևողի հետ ամեն ինչ նորից սկսվում է»,– պատմել է ֆուտբոլիստը: Նա նշել է` եթե որդին որոշի ֆուտբոլիստ դառնալ, ապա ամեն ինչով կաջակցի նրան, ու հենց այդ ժամանակ էլ գուցե հասկանա, թե ինչու են մարդիկ այդքան շատ բարևում իրեն։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է` մասնագիտություն ընտրելու հարցում որդուն ոչինչ չի պարտադրի։
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02