«Նյու Ջեներեյշն» փրոջեքթի նախաձեռնությամբ հուլիսի 19-ին՝ ժամը 19:30, տեղի կունենա աշխարհահռչակ «Queen» խմբի հիթերը լավագույն կերպով ներկայացնող «Queen Sensation» խմբի բացառիկ համերգը: Խումբը հանդես կգա աննախադեպ շոու ծրագրով , և հանդիսատեսին կներկայացնի աշխարհահռչակ «Queen» խմբի սիրված հիթերը։ Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:
Խումբը իր գործունեությունը սկսել է 2007 թվականին և բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտներից, ովքեր նվագել են նախկին Հարավսլավիայի տարածաշրջանի ամենամեծ և ամենահայտնի աստղերի հետ: Բազմաթիվ համերգներ են ունեցել ամբողջ Եվրոպայում և շուտով դարձել հանդիսատեսի կողմից սիրված խմբերից մեկը: 2017 թվականից սկսած հանդես են գալիս “Queen Symphony” շոու ծրագրով` 42 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախումբ և 16 հոգուց բաղկացած երգչախումբ: Հաջողված շոու ծրագիրը շարունակվեց Բելգրադում և Զագրեբում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, Սլովենիայում, Խորվաթիայում և
Եվրոպական այլ երկրերում։
2023 թ. կազմակերպվեց ամանորյա մեծ շոու Խորվաթիայում: Փետրվարին և մարտին խումբը նոր 37 շոու ծրագրերով շրջագայություն ունեցավ Ավստրիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում:
Ինչպես խմբի անդամներն են փաստում՝ տարիների ընթացքում իրենց բեմական շոուն վերածվել է առանձին խմբի շոու ծրագրի, այլ ոչ պարզապես աշխարհահռչակ Queen խմբի երգերը կատարող և նմանակող խմբի: Խումբը նպատակ ունի ներկայացնելու “Queen“-ի էվոլյուցիան և կատարելագործումը, ինչին կհետևեին Ֆրեդին, Բրայանը, Ռոջերը և Ջոնը, քանի որ «Շոուն պետք է շարունակվի»։
Համերգի գործընկերներն են՝ «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնը, «Ռիո մոլ» առևտրաժամանցայի կենտրոնը և «ԴաբլԹրի բայ Հիլթն Երևան» հյուրանոցների ցանցը։
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02