Ռուսաստանի Իվանովո քաղաքի Ե․Դ․ Ստասովայի անվան «Ինտերդոմ» միջազգային դպրոցում մեկնարկել է «Վաղը չէ մյուս օրը» երիտասարդական ծրագրի ամառային հերթափոխը, որին մասնակցում է արցախցի 60 դպրոցական։ Հերթափոխի շրջանակում, ըստ ծրագրի, երեխաները կծանոթանան Ռուսաստանի մշակույթին, կանցկացվեն վարպետաց դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվա և Ոսկե օղակի քաղաքներ, կկազմակերպվի ռուսաց լեզվի ուսուցում և ռուսաստանցի հասակակիցների հետ շփում։ «Նախաձեռնությունը պատկանում է ռուսական կողմին՝ «Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամին։ Երեխաների ժամանումը Ռուսաստանի Դաշնություն օգնել են կազմակերպել ՌԴ Լուսավորության նախարարության Միջազգային համագործակցության կենտրոնը, «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը։ Նախագծում արցախցի երեխաների հերթափոխն իրականացրել է ՌԴ նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային կից «Երկիր երեխաների համար» բարեգործական հիմնադրամը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամլո խոսնակ Գոհար Կարապետյանը։ Նրա խոսքով` երեխաները բնակվում են Հայաստանի տարբեր քաղաքներում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Մասիսում եւ Հրազդանում: Ամառային ճամբարի ողջ ընթացքում նրանց կուղեկցեն մանկավարժական կրթություն և երեխաների հետ աշխատելու փորձ ունեցող մասնագետներ. մշակվել է բազմակողմանի մշակութային, ժամանցային և կրթական ծրագիր: Ծրագրի համակազմակերպիչ, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ Արմաիս Քամալովն ընդգծեց նմանօրինակ ծրագրերի կարեւորությունը երեխաների` որպես բարի ավանդույթները կրողների ներաշխարհի ձեւավորման գործում: «Չկա ոչինչ ավելի կարևոր, քան նրանց ապագան։ Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի այսպիսի բարդ իրավիճակում հայտնված երեխաները շարունակեն ժպտալ, ապրել և զարգանալ»,- նշեց հիմնադրամի նախագահը: Երեխաները ճամբարում կմնան մինչև հուլիսի 30-ը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02