ARM | RUS |

«Փաստ». Ակադեմիական «փուչիկ»՝ քարոզչական մաստակներով սնվողների համար

11.07.24 | 09:01

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական իշխանության նախաձեռնությունների շարքում «Ակադեմիական քաղաքի», այսպես ասենք՝ սուպեր-գաղափարը բավականին աղմկահարույց եղավ, կրքեր բորբոքեց, դժգոհություններ հարուցեց: Թեպետ, այս իշխանությունների այդ ո՞ր մի նախաձեռնությունն այդպիսին չի եղել: Սա, եթե մի պահ վերանանք սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Հայաստանի Հանրապետության սահմանների ու տարածքային ամբողջականության կամայական վերաձևումներից, որոնք արվում են գերազանցապես ի շահ մեր թշնամիների:

Ինչ վերաբերում է «Ակադեմիական քաղաք» նախագծին, ապա արդեն առիթ ունեցել ենք դրա վերաբերյալ մեր որոշակի վերապահումներն ու դիտողությունները ներկայացնելու՝ նշումով, որ դա ավելի շուտ ակադեմիական «համակենտրոնացման ճամբարի» կամ «գետտոյի» տպավորություն է թողնում: Ավելին, հանրության ակտիվ շրջանակներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ այդ ամբողջ նախագծի հիմնական թիրախը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բուհերի, գիտական հաստատությունների շենքշինություններն են:

Այսինքն, կան ոչ անհիմն ենթադրություններ, որ փաշինյանական իշխանությունն ընդամենը ցանկանում է թանկարժեք կետերում գտնվող, որոշակի դեպքերում ոչ պակաս թանկարժեք շենքերը տնօրինել որոշակի շահույթով (վաճառել կամ վարձակալության հանձնել: Բայց ամենից կարևորը՝ այդ վայրիվերումների հետևանքով Հայաստանի բուհական կրթության համակարգը ու գիտական հաստատությունները, մեծ հավանականությամբ, կա՛մ վերջնականապես կխորտակվեն, կա՛մ էլ ավելի կթուլանան: Այն աստիճան, որ ապագայի «Ակադեմիական քաղաքում» նրանց տեղավորելու համար բավարար կլինի թեթևակի «ակադեմիական հանրակացարանը»: Ինչևէ: Նախօրեին «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին երկար-բարակ քննարկումներ եղան: Ամենից հետաքրքիրն այն էր, որ այդ «քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակում է երկարաշունչ անվանումով օտարերկրյա ընկերություն:

Հարց է ծագում. Հայաստանի նախագծող ճարտարապետները, շինարարները վերացե՞լ են, այլևս չկա՞ն հայկական նախագծող ընկերություններ, որ այդ աշխատանքներն իրականացնում են օտարերկրացիներ: Լավ, դա իր հերթին: Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի ասածները ոչ պակաս ուշագրավ են: Այսպես. նախատեսվում է, որ «ակադեմիական քաղաքի» վերջնական նախագիծը կհաստատվի մինչև տարեվերջ, առաջին շենքը շահագործման պատրաստ կլինի միայն 2029 թվականին, իսկ «ակադեմիական քաղաքն» ամբողջությամբ՝ 2030 տարի հետո: Ավելին, նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 5,7 միլիարդ դոլար, բացի գիտակրթական հաստատություններից, տարածքում կլինեն նաև ռեստորաններ, առևտրի կենտրոններ, այլ հասարակական օբյեկտներ:

Մի խոսքով՝ «Նյու-Վասյուկին» մանկական խաղուպար է փաշինյանական «ակադեմիական քաղաքի» համեմատ: Եվ, միևնույնն է, հարցերն ավելի են սրվում: Առաջինը. ի՞նչ իմաստ ունի միլիարդավոր դոլարներ ծախսել՝ ունենալու համար մի ինչ-որ «ավան», եթե կարելի է այդ նախագծի համար հաշվարկվող միջոցների անգամ 10 տոկոսով էապես խթանել այժմ իրենց ավանդական «նստավայրերում» գործող բուհերի ու գիտական հաստատությունների գործունեությունը: Երկրորդ. իսկ այդ ո՞վ է փաշինյանական իշխանություններին կամ որևէ մեկին հավաստիացրել, որ 15-20, էլ չենք ասում՝ 25-30 տարի հետո գիտակրթական գործընթացն էապես փոխված չի լինի, մասնավորապես պահանջվող շենքային պայմանների հետ կապված: Այսինքն, մինչև մի նախագիծ հաստատեն, մինչև մի 30 տարի այն իրականացնեն, այն ուղղակի բարոյապես կհնանա, այլևս չի համապատասխանի 21-րդ դարակեսի իրողություններին ու պահանջներին: Բայց այս ամենի հետ կապված կա մեկ այլ, ոչ պակաս էական ենթատեքստ: «Ակադեմիական քաղաքը», կարելի է ասել, իդեալական «փաշինյանական» նախագիծ է: Ինչո՞ւ ենք այդպես բնորոշում:

Հիմնականում այն պատճառով, որ այն ենթադրում է զրոյական պատասխանատվություն: Տեսեք, նախագծի իրականացման համար նախաձեռնողները նշում են 20-30 տարի: Երբ այդպես են ասում, ապա արժե նկատի ունենալ, որ դա էլ կարող է 30-40 դառնալ: Դե՝ 5 տարի այս կողմ, 15 տարի այն կողմ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ մինչև այդ «ով՝ մեռած, ով՝ սաղ»: Այսինքն, չկա ոչ մի պատասխանատվություն: Այսօր մի բան կհայտարարի Փաշինյանը, ասենք՝ 2050 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու կամ 2070-ին Արագածի լանջերին ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին: Նրա ու ՔՊ-ի «ֆան ակումբը» ոգևորված կծափահարի, դա կուռճացնեն քարոզչական անասելի աստիճան ու... կգնան հերթական սարը թշնամուն հանձնելու «գործընթացը» գլուխ բերելու: Կանցնեն տասնամյակներ:

Մարդիկ կնայեն «ակադեմիական քաղաքի» կիսակառույց մնացած շինություններին, միգուցե պատասխան կպահանջեն, բայց ումի՞ց: Զավեշտ է, բայց մի կառավարություն, որը նույնիսկ 2-3 ամսվա կտրվածքով չի կարողանում անգամ հասարակ բաներ պլանավորել, նստել ու 20-30 տարվա հեռանկարով նախագիծ է գովերգում... «Ակադեմիական քաղաքը», ասում են, կլինի մի 20-30 տարի անց, մի 5-6 միլիարդ դոլար ծախսով: Հա, բայց եղած բուհական ու գիտակրթական համակարգը արդեն երեկվանից են սկսել խարխլել: Երևի այն նկատառումներով, որ նախանշած 20-30 տարվան հասնող էլ չլինի, իսկ «ակադեմիական քաղաքի» նախագծից էլ իրագործելու ենթակա մնան միայն ռեստորանները, առևտրի կենտրոնները և հասարակական այլ օբյեկտները: Այդ ամենը մեզ թույլ է տալիս նկատել, որ «ակադեմիական քաղաքը» ավելի շուտ «փուչիկ» է՝ քարոզչական մաստակներով սնվողների համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի պատճառով

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի...

17:48

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ....

17:34

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին առնչվող հարցերի

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին...

17:21

FlyDubai-ի չվերթի հնդիկ օդաչուն Մոդիին պատմել է միջադեպի մասին

FlyDubai-ի չվերթի հնդիկ օդաչուն Մոդիին պատմել է միջադեպի...

17:03

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արել

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է...

16:44

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. զինված ադրբեջանցին ներխուժել է հայի տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. զինված ադրբեջանցին ներխուժել է հայի...

16:28

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ...

16:22

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում....

16:11

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ շրջանակում...

16:09

Անդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Անդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի...

15:51

Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները

Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական...

15:33

Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև

Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը....

15:18

Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը

Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման...

15:03

Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում

Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝...

13:03

Իտալական Տորինո քաղաքում պատմական իրադարձությանը մասնակցել է հայկական պատվիրակությունը

Իտալական Տորինո քաղաքում պատմական իրադարձությանը մասնակցել է հայկական...

12:34

ՊԵԿ նախագահ․ Հարկային վարչարարությունն անհնար է պատկերացնել առանց թվային լուծումների

ՊԵԿ նախագահ․ Հարկային վարչարարությունն անհնար է պատկերացնել առանց թվային...

11:01

Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի

Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի

10:33

Անհատական խրախուսանքը նաև կոլեկտիվ աշխատանքի գնահատանք է․ Արփինե Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել

Անհատական խրախուսանքը նաև կոլեկտիվ աշխատանքի գնահատանք է․ Արփինե Սարգսյանը պետական պարգևներ է...

10:05

Հայաստանի Մ21 հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Իտալիայի թիմին

Հայաստանի Մ21 հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Իտալիայի...

09:34

Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է

Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02