ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև կապը շարունակում է գործել. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են կառավարությունից։ Հարցին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ կա՞ն ընթացիկ կոնտակտներ, շփումներ կամ քննարկումներ՝ համատեղ նոր համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ, գերատեսչությունից պարզաբանել են. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև կապը շարունակում է գործել։ Ընթացակարգ և պարբերականություն հստակեցված չէ․ այն տեղի է ունենում` ըստ անհրաժեշտության»։ Հիշեցնենք՝ 2023թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում՝ Ադրբեջանն ազատ արձակեց 32 հայ զինծառայողի: Հայաստանն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում՝ ազատեց 2 ադրբեջանցի զինծառայողի:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02