«Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա. արդար խաղաղություն նշանակում է արցախցիների կոլեկտիվ վերադարձի իրավունքի ճանաչում»,-այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Արցախցիների վերադարձ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո, Հայաստանի և Արցախի միջև կայուն ցամաքային կապ և Արցախի քաղաքական կարգավիճակի քննարկում և լուծում հայտնի երեք սկբունքների հիման վրա: Ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձ, Ադրբեջանի օկուպացիոն ուժերի անվերապահ դուրս բերում Հայաստանի տարածքներից, Հայաստանի շրջափակման վերացում: Առանց այդ ամեն ինչի խոսել արդար խաղաղության մասին, հնարավոր չէ: Դա լինելու է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Ալիևը մեզ համար գերեզմանային խաղաղություն է ուզում, իսկ Փաշինյանը ոչ բվում է, ոչ գվում է, նույնիսկ խոսակցություններ կան Ադրբեջանի դեմ հայցերը հետ քաշելու մասին: Այսինքն իրենք խաղաղություն ասելով պարտադրում են կապիտուլյացիա»,-ասաց պատգամավորը:
«Խոսքերն իհարկե, գեղեցիկ են, բայց գործնականում Արևմուտքի կողմից որևէ աջակցություն անվտանգային ու տնտեսական առումով չենք տեսնում: Ես չեմ լսել Արևմուտքի կողմից որևէ հայտարարություն, որ եթե Ադրբեջանը հանկարծ համարձակվի Հայաստանի դեմ ինչ-որ բան անի, մենք պատրաստ կլինենք Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերել: Նրանք ասում են՝ ձեր հարցերը ձեր ձևով լուծեք: Ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ևս խայտառակ ձախողում էր: Փաշինյանն ասաց՝ պատրաստ ենք այնքան մոտ լինել ԵՄ-ին, որքան ԵՄ-ն ցանկանա, իսկ ԵՄ-ն ասաց, որ CEPA-ի համաձայնագիրն է այն մոտիկությունը, որը մենք պատրաստ ենք այսօր Հայաստանին թույլ տալ: Իսկ այդ փաստաթուղթը ստորագրվել է հեռավոր 2016-ին, երբ Նիկոլ Փաշինյանը անհույս ընդդիմադիր էր»,- ընդգծեց ընդդիմադիր պտգամավորը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02