«Սրբազան շարժման մարել-չմարելու մասին քննարկումները արհեստական են և ներմուծված են նիկոլական քարոզչամեքենայի կողմից։ Կարիք չկա ոչ նեղվել, ոչ լարվել այդ թեմայից»,- նշել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով քաղաքացիներին իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցերին։
Նա այդպես արձագանքել է «Սրբազան պայքարի և Սրբազանի հանդիպումները խոսո՞ւմ են այն մասին, որ շարժումը չի մարել» հարցին, ապա շարունակել. «Եկեք երկու ազնիվ արձանագրում անենք․ ա) Շարժումը այս փուլում չհասավ իր նպատակին նաև սեփական թերացումների պատճառով, և բ) ամառային ամիսներին զանգվածային ակցիաներ կազմակերպելը արդյունավետ չէ , ու այդ դադարը բնական է։ Ի՞նչ է իրականում շարժումը։ Գաղափարախոսություն, մարդիկ, առաջնորդ՝ այս երեք հիմնական բաղադրիչներից է այն կազմված։ Ի՞նչ ունենք այսօր։ Գաղափարախոսությունը մնում է կենսունակ և մրցունակ։ Դժգոհությունը Փաշինյանից չի վերացել, այն միայն ավելանում է և ստիպում է մարդկանց պատեհ պահին և ձևերով այն արտահայտել։ Ինչ վերաբերում է առաջնորդին՝ Բագրատ Սրբազանին, ապա ի հեճուկս նիկոլական ջանքերի, նա չվարկաբեկվեց, չփչացավ, ոչ մի կեղտ, որ տարածում էր իշխանությունը, նրան չկպավ։ Այսինքն` ճիշտ և համակարգված աշխատանքների դեպքում, որ պետք է ներառի նաև նախորդ փուլից արած հետևանքները, բոլոր նախադրյալները կան պայքարի նոր փուլի համար։ Վստահ եմ, դրանով զբաղվող մարդիկ շատ լավ հասկանում են ինստիտուցիոնալիզմի և ֆորմալիզմի միջև եղած սկզբունքային տարբերությունը։ Հարցին՝ «Նիկոլական թևն անընդհատ համոզում է մարդկանց, որ եկեղեցին իրավունք չունի խառնվել պետության գործերին։ Ի՞նչ եք կարծում այս մասին», Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Նիկոլական քարոզիչների նման պնդումները ոչ միայն անհիմն են, այլև անգրագետ։ Թվարկեմ ընդամենը մի քանի փաստով։ 1 ) Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջև հարաբերությունները հստակ կարգավորված են թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ համապատասխան օրենքով։ Եկեղեցին երբեք չի խախտել դրանք, ի տարբերություն նիկոլական իշխանությանը։ 2 ) Եկեղեցին պետության նման հիմնադրվել է հայ ժողովրդի կողմից։ Փաստացի նրա մանդատը նույնքան առաջնային է, որքան պետությանը, պարզապես շատ ավելի հին։ 3 ) Նիկոլենք դիտավորյալ նույնականացնում են իրենց «կառավարությունը» պետության հետ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից և քննադատությունից, ինչի իրավունքը ունեն ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ կրոնական։ Եկեղեցին ոչ թե «խառնվում է» պետության գործերին, այլ քննադատում է կառավարությանը, ինչը լիովին օրինական է։ 4 ) Եկեղեցականներն ունեն միևնույն իրավունքները և ազատությունները, ինչ ՀՀ ցանկացած քաղաքացի։ Ավելին, նորմալ ժողովրդավարական երկրներում կրոնական կառույցները քաղաքացիական հասարակության կարևորագույն էլեմենտներից են և ազատ են իշխանությունների նկատմամբ իրենց կարծիքների մեջ։ Իսկ Նիկոլենց հարձակումները եկեղեցու վրա հասկանալի են․ նրանց «թազա Հայաստանում» ազգային և բարոյական արժեքներ դավանող այդ կառույցը տեղ չպետք է ունենա»։
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02