«Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած օֆերտան (գործարք կնքելու գրավոր առաջարկություն) պատուհաս է դարձել բուժհաստատությունների եւ պետբյուջեի համար։ Դեռ 23-ի վերջին կառավարության նիստում Ավանեսյանը հայտարարեց օֆերտայի եւ անսահմանափակ բյուջեի սկզբունքով հիվանդանոցները ֆինանսավորելու մասին: Արդյունքում այսօր ստեղծվել է մի վիճակ, որ մատուցված ծառայություններն ավելին են եղել, քան բյուջեով նախատեսված գումարը։ Անցած 6 ամիսներին ԲԿ-ները ֆինանսավորում են ստացել կատարողականի 80-90 տոկոսի չափով, ինչի հետեւանքով պետությունը հիվանդանոցներին խոշոր պարտքեր է կուտակել։ ԱՆ կայքում հրապարակված հաշվետվություններից տեղեկացանք, որ ապրիլի 15-ի դրությամբ պարտքը կազմել է 2.5 մլրդ դրամ, մայիսի 15-ին` 3.2, հունիսի 15-ին՝ 3,7 մլրդ։ Սա բազում խնդիրներ է առաջացրել հիվանդանոցների համար, որոնք ստիպված են աշխատավարձ տալ, կոմունալներ վճարել, դեղորայք, սարքավորումներ գնել: Պացիենտները դուրս են գրվել, իսկ պետությունը դեռ գումարները չի փոխանցել։ Նախկինում` սահմանափակ բյուջեով ֆինանսավորման դեպքում, ԲԿ-ները գիտեին իրենց ամսական սահմանաչափը, չէին գերազանցում դա։ Այժմ կենտրոնական հերթագրման համակարգ կա, ԲԿ-ն իրավունք չունի որոշելու՝ որ պացիենտին երբ սպասարկել։ Պետությունը լավամարդ է լինում, հրահանգում է ԲԿ-ներին՝ մատուցել անսահմանափակ ծառայություններ, հետո «գցում» է նրանց` ուշացնելով ֆինանսները։ Այսինքն, ոլորտի պատասխանատուները ծրագիր են իրականացնում՝ առանց կանխատեսումների եւ հաշվարկների։ Գոնե չեն վերլուծում 6 ամսվա տվյալները, որ որոշեն, թե ինչպես իրականացնել ֆինանսավորումը։ ԱՆ հաշվետվություններից պարզ է դառնում, որ որեւէ չափորոշիչ չկա, «յուրայիններին՝ քիչ, օտարներին՝ շատ» սկզբունքն է գործել, կամ պարզ չէ` ինչու է օֆերտան գործում այն ԲԿ-ներում, որտեղ կա պետպատվեր»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47