Վերածել կրթական ու դասավանդման փորձը ձեռնարկատիրական գաղափարների․ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում է WIN4Education ծրագիրը՝ խթանելու տարածաշրջանում կրթական նորարարությունը։ WIN4Education-ի շնորհիվ
Հայաստանից և Վրաստանից 100-ական մասնակից զարգացնելու է իր առաջնորդության, հաղորդակցության հմտությունները, ձեռնարկատիրական գիտելիքներն ու նորարարական մտածողությունը։
Մանրամասն հղումով՝

Ընդլայնելով գործընկերությունը Հայաստանում՝ «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի և Վրաստանում Հանրային Կապերի Ինստիտուտի (GIPA) հետ՝ ծրագիրը նպատակ ունի հասնել մարզային ու գյուղական համայնքներ՝ խրախուսելով հատկապես մարզաբնակների, արցախցիների և միայնակ կամ բազմազավակ մայրերի մասնակցությունը։ FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանն ընդգծում է․ «WIN4Education-ը նախորդ տարի իրականացրած՝ «Նորարար կանայք»/Women Innovators (WIN) ծրագրի շարունակությունն է, որի շրջանակում մենք կենտրոնացել էինք բնագիտական ոլորտում գործող կամ սովորող հետազոտող կանանց հետ աշխատանքի վրա։ Այս տարի ուշադրությունը կրթական ոլորտի մասնագետների և նրանց ներուժի բացահայտման և իրացման վրա է։ Հայաստանը կարող է դառնալ տեխնոլոգիական և նորարարական կրթության արտահանող երկիր, և մենք նույնպես ուզում ենք նպաստել դրան»։ Առաջարկելով 6-ամսյա անվճար առցանց դասընթացներ, մենտորական աջակցություն և համագործակցային միջավայր՝ ծրագիրը նախատեսված է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներից մեկում կրթության կամ դասավանդման փորձ ունեցող 18-ից բարձր տարիքի կանանց և 18-35 տարեկան երիտասարդ տղամարդկանց համար։
Ծրագրի գործընկեր «Դասավանդի՛ր Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը նշում է, որ նմանատիպ ծրագրերը նոր հնարավորություն են ստեղծում. «Այս նախաձեռնությունն ապացուցում է, որ յուրաքանչյուր կին և երիտասարդ կարող է որոշում կայացնել, նախաձեռնություն առաջարկել և փոփոխություն իրականացնել՝ ունենալով թե ֆինանսական և թե մենտորական աջակցություն իր համայնքը զարգացնելու համար»։ Ծրագրի ավարտին հիմնադրամի շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցել «Լավագույն գաղափար» մրցույթի։ WIN4Education-ի վրաստանյան գործընկեր՝ Վրաստանում հանրային կապերի ինստիտուտը հավելում է, որ ԳՏՃՄ կրթության ոլորտում աշխատող շատ կանայք հաճախ հասանելիություն չունեն ձեռնարկատիրական վերապատրաստումների, մասնագիտական, մենտորական և աջակցության այլ մեխանիզմների, որոնք կարևոր են գաղափարներն իրականություն դարձնելու համար․ «Այսօր ստարտափներ ղեկավարող կանանց թիվը բավականին քիչ է։ Կանանց կրթական և մասնագիտական ռեսուրսներ տրամադրելով՝ ծրագիրը կօգնի լուծել գենդերային անհավասարության խնդիրը վրաստանյան ստարտափ էկոհամակարգում»։ Հուլիսի 8-ին ծրագրով հետաքրքրվողների համար կազմակերպվելու է ևս մեկ առցանց տեղեկատվական հանդիպում՝ ներկայացնելու WIN4Education-ի մանրամասները։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 10-ն է։
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
10:15 16.04.26
17:18 16.04.26
17:21 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44