«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է հանգստի, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների մի մասն արդեն արձակուրդ է վերցրել, Հայաստանում նախատեսվում է ուշագրավ իրադարձություն: Մեր ունեցած տեղեկություններով, օգոստոսի 8-ին Երևանում տեղի կունենա «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները. ԲՐԻԿՍ, ՇՀԿ» առաջին միջազգային ֆորումը։ Թերթը պարզեց, որ այդ ֆորումի նախաձեռնողը «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ Մհեր Ավետիսյանն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆորումին նախատեսվում է հազարից ավելի մասնակիցների ներկայություն, այդ թվում՝ արտերկրից: Նշենք, որ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի են դարձել կարծիքները, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունն այնպիսի կազմակերպությունների միջազգային ինտեգրացիոն գործընթացներում, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն: Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ-ը հինգ երկրների խումբ է, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, իսկ ՇՀԿ-ն (Շանհայի համագործակցության կազմակերպություն) եվրասիական քաղաքական, տնտեսական և անվտանգության կազմակերպություն է, որի անդամ երկրներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03