«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը։ Նրա նշանակման պահին՝ 23-ի դեկտեմբերի 18-ին, արդեն բացասական կարծիք կար, իսկ այս 7-8 ամսում ՔԿՀ-ներում բավական անառողջ մթնոլորտ է ձեւավորվել: Չի նվազել, նույնիսկ ավելացել է թմրամիջոցների ու արգելված իրերի մուտքը բանտեր։ Պատմում են, որ մոտ 20 օր առաջ «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքում պատիժ կրող անձանցից մեկի կյանքը հազիվ են փրկել գերդոզավորումից։ Դժգոհ են նաեւ Գրիգորյանի կադրային քաղաքականությունից, նրա գլխավոր հուշարարը ՔԿԾ-ի հնաբնակ, 10 տարուց ավելի կադրերի բաժնի պետ աշխատող Համբարձում Նավասարդյանն է։ Ըստ մեր աղբյուրների, ՔԿԾ այն աշխատակիցները, որոնք ինչ-որ կերպ փորձում են հակադրվել պետի վարած քաղաքականությանը, կա՛մ ազատվում են, կա՛մ ուղարկվում կադրերի ռեզերվ, ապա նրանց առաջարկվում է իրենց պաշտոնից ցածր պաշտոն, չհամաձայնելու դեպքում միանգամից հեռացվում են համակարգից։ ՔՊ-ում էլ են դժգոհ ՔԿԾ պետից: Նրանց թվում է նաեւ ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նիստերից մեկի ժամանակ արդարադատության նախարարին նեղը գցեց՝ Գրիգորյանի նշանակման առիթով, հիշեցնելով, որ վերջինս Մարտի 1-ի ժամանակ առանցքային պաշտոնյա է եղել։ Թեեւ նրա դժգոհությունը կարող է շատ սուբյեկտիվ հիմքեր ունենալ: ՔՊ-ականներին կարծես հաջողվել է Փաշինյանին համոզել՝ ազատել Գրիգորյանին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:13
15:13
14:54
14:36
14:21
14:04
13:49
13:36
13:28
13:14
12:57
12:42
12:27
12:13
11:53
11:36
11:23
11:08
10:54
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13