«Փաստ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը հաստատելու մասին» նախագիծը: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում օգտագործվում են տեսալուսանկարահանող սարքեր, սակայն դրանց օգտագործումը որևէ կերպ կանոնակարգված չէր։ Այդ սարքերի տեղադրումը օրենքով արգելված չէ, սակայն դրա կիրառումը որոշակի դեպքերում առաջացնում է մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրներ։ Պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքի պահպանման, մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրների բացառման և մարդու իրավունքներին միջամտության դեպքում օրենքով նվազագույն երաշխիքներ ամրագրելու նպատակով օրենքում ավելացել է հոդված, որով ամրագրվել են բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կանոնակարգող դրույթներ (ուժի մեջ է 2024 թ.-ի հունվարի 1-ից): Նախագծով հստակ սահմանվել են դրույթներ, որոնց համաձայն տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքով ստացված բժշկական գաղտնիք համարվող տվյալների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով, իսկ այլ անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով: Նախագծով նախատեսվել է նաև, որ բժշկական կազմակերպությունները պարտավոր են այս կարգով սահմանված պահանջների պահպանմամբ իրենց մոտ ներդնել տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման քաղաքականություն, ինչը ենթադրում է մանրամասն ընթացակարգերի հաստատում, որոնք պետք է սահմանեն տեսագրությունների հասանելիության մակարդակները, տեսագրությունների օգտագործման, պահպանման և ոչնչացման կանոնները, տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության մշտադիտարկման իրականացման գործընթացը, տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման ժամանակ հայտնաբերված խախտումներին կամ չարաշահումներին արձագանքելու վերաբերյալ դրույթներ, բժշկական կազմակերպության աշխատողներից, պացիենտներից և այցելուներից տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման վերաբերյալ արձագանքները հավաքագրելու գործընթացը: Նախագծի ընդունմամբ կսահմանվեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության և դրա մշտադիտարկման, այդ սարքերի միջոցով ստացված տեսագրությունների հասանելիության, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ կարգավորումներ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
11:22 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
09:33 07.11.25
14:35 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01