ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում մասնակցում է Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումին։ Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի շրջանակում պետությունները գնահատում են Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) (Global Compact for Safe, Orderly and Regular Migration) 23 նպատակների իրականացման առաջընթացը և սահմանում առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթությունները։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հետևողական հանձնառությունը արդիականացնելու միգրացիայի կառավարման համակարգը՝ այն դարձնելով առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների, մարդու իրավունքների պաշտպանության և բազմակողմ համագործակցության սկզբունքների վրա։ Ֆորումի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է նաև 2-րդ կլոր սեղան- քննարկմանը, որը նվիրված էր Միգրացիայի գլոբալ դաշնագրի (GCM)23 նպատակներից 7-ի ( անձանց իրավական ինքնություն և փաստաթղթավորում, անհետ կորած միգրանտներ կյանքի պահպանում, միգրանտների անօրինական տեղափոխում, մարդկանց թրաֆիքինգ, սահմանների համալիր և անվտանգ կառավարում, միգրացիոն կալանքի այլընտրանքներ, անվտանգ վերադարձ և վերաինտեգրում) իրականացման ընթացքին։ Քննարկման ընթացքում նա հանդես է եկել որպես բանախոս՝ ներկայացնելով այդ ուղղություններով Հայաստանի կողմից վերջին չորս տարիներին իրականացված քայլերը, միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման ուղղված բարեփոխումները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու հետագա առաջնահերթությունները։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի՝ անվտանգ, արժանապատիվ և մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված վերադարձի և վերաինտեգրման գործընթացները՝ ընդգծելով հատկապես խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների պաշտպանության ուղղությամբ կիրառվող մոտեցումները։ Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը իրականացրել է էական իրավական, ինստիտուցիոնալ և գործառնական բարեփոխումներ՝ միգրացիայի կառավարման համակարգերն արդիականացնելու և թվայնացնելու ուղղությամբ՝ համադրելով նաև միջազգային լավագույն փորձը։ Արմեն Ղազարյանը խոսել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» վերանայված օրենքի, ինչպես նաև փաստաթղթային ծառայությունների հասանելիության ապահովման կարևորության մասին՝ ընդգծելով ICAO ստանդարտներին համապատասխան նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրումը։ ՆԳ նախարարի տեղակալը անդրադարձել է նաև միգրանտների մաքսանենգության և թրաֆիքինգի դեմ պայքարին և նշել, որ Հայաստանի համար առաջնահերթություն են այս ոլորտում կանխարգելիչ միջոցառումներն ու միջազգային համագործակցության ամրապնդումը։
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02