Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 25-ին խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի դատախազությունում՝ ուղղված ապօրինի ընդերքօգտագործման դեմ պայքարին: Դատախազությունից հայտնում են՝ խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, մարզի դատախազության դատախազները: «Հաղորդումները հիմնականում Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնից, Ազգային անվտանգության ծառայությունից ու Ոստիկանությունից են ստացվում այն դեպքում, երբ առաջին հաղորդում ներկայացնողը պետք է լինի համայնքի ղեկավարը, տարածքի վարչական պատասխանատուն. անհնար է՝ համայնքի տարածք մտնեն մեծ քանակի մեքենաներ և տեխնիկա ու համայնքի ղեկավարը տեղյակ չլինի դրանց մասին»,- ընդգծել է Վահան Սարգսյանը՝ հավելելով, որ խնդրի մասին բարձրաձայնել է նաև մարզխորհրդի նիստում: Վահան Սարգսյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու դեպքերով նախաձեռնվել է 38 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 10 քրեական վարույթ: «8 քրեական վարույթի շրջանակում ունենք շուրջ 130 մլն դրամի վերականգնում»,- նշել է մարզի դատախազը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02