Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, քանի որ տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, այս մասին ասվում է Politico-ի հոդվածում:
Երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ այս ամսվա սկզբին Միշելը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Բացի այդ, Միշելը նաև նամակ է գրել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և «ավարտել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելով չլուծված հարցերի շուրջ, ինչպիսին է սահմանների սահմանազատումը»,- գրել է պարբերականը:
Նշվում է, որ Բրյուսելում հիասթափությունն աճում է, երբ երկար սպասված համաձայնությունն այդպես էլ իրականություն չդարձավ. hակառակ Միշելի հետ հանդիպումներին` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն չգտան։
«Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղեր խաղալ և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելը հնարավոր ամեն ինչ արել է ԵՄ-ի ուժերի սահմաններում խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- ասել է Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44