ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազանգ է ստացել մրցակցից՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնից, որը շնորհավորել է իրեն:
«Ես նոր հեռախոսազանգ ստացա Քլինթոնից: Նա շնորհավորեց մեզ հաղթանակի առթիվ, իսկ ես էլ շնորհավորեցի նրան ու նրա ընտանիքին քարոզարշավի ընթացքում վարած ծանր պայքարի համար»,-ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը:
Ինչպես նշում է CNN-ը, Թրամփն իր խոսքը շարունակել է՝ գովելով նախկին մրցակցին ու ամենայն լրջությամբ նշելով, որ Քլինթոնը մեծ ծառայություն է մատուցել Միացյալ Նահանգներին:
Այնուհետև հանրապետականը դիմել է շարքային ամերիկացիներին՝ նրանց միասնության ու համախմբվելու կոչ անելով:
«Ժամանակն է, որ մենք համախմբվենք: Յուրաքանչյուր ամերիկացու հնարավորություն է ընձեռվելու արտահայտել իր ունեցած ներուժը: Մենք լավ հարաբերություններ կստեղծենք բոլոր այն երկրների հետ, որոնք դա ուզում են: Մենք բոլորի հետ արդարացի կվարվենք՝ փնտրելով ոչ թե կոնֆլիկտ, այլ համագործակցություն: Իրականում սա քարոզարշավ չէր, այլ մի մեծ, անհավանական շարժում»,- ընտրվելուց հետո ասել է Թրամփն առաջին հանրային ելույթում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ Նշվում է, որ ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ընտրական կոլեգիայի անդամներից 270-ի ձայները:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02