Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Դատավոր Դոլմազյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով՝ կապված վերջինիս՝ ԱԺ քննիչ հանձնաժողովին մասնակցության համար ՔԿՀ-ից ԱԺ ճանապարհին մորը տեսակցելու հետ։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության խախտումներ, այն է՝ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշման շրջանակներում մեկնման վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու և մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում լուծել է այդ հարցերը, մասնավորապես՝ ԱԺ շենքից մինչև ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղաշարժվելու համար դատարանը սահմանել է օբյեկտիվորեն անհարկի երկար` 2 ժամ ժամանակ, ինչպես նաև սահմանել է, որ մեկնումը պետք է իրականացվի առանց ձեռնաշղթայի կիրառման։ ԱՆ-ն գտել է, որ նշված խախտումները հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02