«Գազպրոմը» շարունակում է գազի մատակարարումը Ուկրաինայով տարանցման համար «Սուջա» գազաչափիչ կայանով, հաստատված ծավալով. օգոստոսի 13-ի դրությամբ՝ 42,4 միլիոն խորանարդ մետր, դա օգոստոսի սկզբի ծավալն է, վկայում է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովի հաղորդումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Գազպրոմն» իրականացնում է ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով տարանցման համար՝ օգոստոսի 13-ի դրությամբ 42,4 մլն խորանարդ մետր։ «Սոխրանովկա» ԳՉԿ-ի հայտը մերժվել է»,- ասել է նա լրագրողներին։ Տարեսկզբից գազի մղումը բարձր էր օրական 40 մլն խորանարդ մետրից, բայց օգոստոսի 7-ից այդ նիշից մի փոքր ցածր է եղել։ 2022թ. մայիսին Ուկրաինան դադարեցրել է տարանցման համար գազի ընդունումը «Սոխրանովկա» կայանով, նշելով, որ այն գտնվում է ռուսական ուժերի հսկման տակ (Լուգանսկի տարածքում)։ Արդյունքում՝ Եվրոպա գազի տարանցման համար մնացել է միան «Սուջա» կայանը։ Օգոստոսի 6-ին հայտնի դարձավ, որ ուկրաինական զորքերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզի տարածք, որտեղ գտնվում է «Սուջա» կայանը։ Այդ ժամանակ «Ռիբար» թելեգրամ-ալիքը տեղեկացրել էր, որ «Սուջան» «Գազպրոմի» միակ գազամուղ կետն է Ուկրաինայի տարածքով, եւ այն հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ վերահսկման տակ։ Երթուղին այժմ միակն է Ռուսաստանից Ուկրաինայով Եվրոպա գազի մատակարարման համար։ «Գազպրոմը» անցած տարի դրանով մոտ 15 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել, ինչը կազմելէ ԵՄ ընդհանուր սպառման 4,5 տոկոսը։
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
20:12 03.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44