ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա կապակցությամբ։
«Փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ: Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան փրկարարինն է: Այս փաստը հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով, ձեր անձնուրացությամբ, խիզախությամբ, ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ: Դուք ձեր մարդասիրական առաքելության բարձրակետում եղաք Լոռու և Տավուշի մարզերում մեզ պատուհասած աղետի ժամանակ: Անգնահատելի է հեղեղումների հետևանքով աղետի գոտում ձեր իրականացրած անձնվեր ծառայությունն ինչպես որոնողափրկարարական, այնպես էլ աղետի հետևանքների վերացման աշխատանքներում։ Համաշխարհային մակարդակում ընդհանրապես, տարերային և տեխնածին աղետների ռիսկեր ունեցող մեր երկրում մասնավորապես փրկարար լինելը կոչում է, արհավիրքին հաղթելու քննություն, ու այդ քննությունը դուք պատվով ու արժանապատվորեն եք հանձնում: Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ դուք միշտ առաջինն եք այնտեղ, որտեղ մարդկային կյանքեր փրկելու ձեր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը կա՝ արդարացիորեն վայելելով բոլորի գնահատանքը, սերն ու հարգանքը: Ցանկանում եմ արժանին մատուցենք ձեր ընտանիքներին, սիրելիներին, հարազատներին, որոնց անվերապահ աջակցությունն ու սերը թույլ է տալիս ձեզ հանրությանը մատուցել ձեր ծառայությունը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Մնացեք միշտ հավատարիմ ձեր պատվաբեր կոչմանը»,-նշվում է ուղերձում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02