Պայմանավորված ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպքերի տարածմամբ՝ Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, համայնքապետարաններից ոլորտային պատասխանատուներ ու այլք։ Խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ-ում հիվանդության վիճակագրությունը, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները։ Հաշվի առնելով փաստը, որ վարակը փոխանցվում է մոծակների միջոցով՝ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է իրականացնել առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրականգերի չորացման, ինչպես նաև՝ միջատների բազմացման վայրերում հիդրոտեխնիկական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիա (պայքար միջատների դեմ), բնակելի և հասարակական շինություններում, դրանց հարակից տարածքներում հոդվածոտանիների բազմացման և տարածման կանխարգելման նպատակով ապահովել դրանց ներքնահարկերում, հարակից տարածքներում աղբի կանոնավոր հավաքումը և հեռացումը: Հանձնարարվել է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել միջատասպան և միջատապաշտպան միջոցառումների կազմակերպումը: Խորհրդակցությանն ընդգծվել է համատեղ ու կանոնակարգված աշխատանքը համապատասխան կառույցների հետ՝ երկրում հիվանդության տարածումը նվազեցնելու նպատակով։ Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, որը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է վարակված կուլեքս ցեղի մոծակների, մլակների, իքսոդային և գամազային տզերի միջոցով։ Հիվանդության գաղտնի շրջանը 3-14 օր է, վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում, մասնահատուկ բուժում չունի: Կլինիկական ախտանշանները ներառում են՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, ինչպես նաև հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ մենինգիտ, էնցեֆալիտ, սուր թուլացած կաթված կամ կենտրոնական կամ ծայրամասային նյարդաբանական դիսֆունկցիայի այլ սուր նշաններ:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44