Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կնոջը հրազենային ծանր վնասվածք հասցրած Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի վերաբերյալ քրեական գործը մուտք է եղել դատարան։ Գործը մակագրվել է Սյունիքի մարզի դատարանի դատավոր Հրաչ Դաջունցին։ Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Նասիմի Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի ծառայության մեջ գտնվելիս, ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը՝ Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով։
Նա իր հետ Հայաստան է տեղափոխել «AKM» տեսակի ինքնաձիգ, 140 մարտական և 10 անգնդակ փամփուշտ, ինչպես նաև սվին-դանակ։ Զենքն ու ռազմամթերքը Հայաստան է տեղափոխել առանց մաքսային հսկողության, իսկ ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է դրանք։ Մուտք գործելուց հետո Մուսաևը հասել է Սիսիան համայնքի Շաքի բնակավայր։ Մեղադրանքի համաձայն՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նա ապօրինի մուտք է գործել 6-րդ փողոցի 20-րդ տուն և այնտեղից հափշտակել բջջային հեռախոս, սմարթ ժամացույց, տաբատ, 9 հազար դրամ, բանկային քարտ և երկու ձախ կոշիկ։ Տան սեփականատիրոջը՝ Անի Ավետիսյանին, պատճառվել է ընդհանուր 26 հազար դրամի գույքային վնաս։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, տուն են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռոզի և Քաջիկ Ավետիսյանները։ Ըստ մեղադրանքի՝ Մուսաևը ինքնաձիգով սպառնացել է նրանց, ստիպել նստել հյուրասենյակի բազմոցին, հանձնել իրենց բջջային հեռախոսները և մնալ իր մատնանշած վայրում՝ ապօրինաբար զրկելով ազատ տեղաշարժվելու և տնից դուրս գալու հնարավորությունից։ Ավելի ուշ տուն է ժամանել նաև Անի Ավետիսյանը։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մուսաևը նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, զենքի գործադրմամբ և այլ անձանց կյանքի ու առողջության համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից վեց կրակոց է արձակել։ Կրակոցներից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին։ Դրանից հետո Մուսաևը կնոջը գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին։ Արդյունքում Անի Ավետիսյանը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ, այդ թվում՝ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք, մկանների և նյարդանոթային խրձի վնասում, ինչպես նաև ձեռքի մատների ծանր վնասվածքներ։ Դեպքից հետո Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ տան հարակից անասնագոմում։ Նույն օրը՝ ժամը 16։15-ին, նա հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից։
11:44
11:19
11:03
17:21
17:12
16:19
16:04
15:22
14:08
09:34
09:24
09:02
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02