ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:
Դեպքի մասին Քննչական կոմիտեն ավելի վաղ հանդես էր եկել հաղորդագրությամբ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ «Հաղորդման առթիվ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու պահելու, փոխադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել և շարունակում են կատարվել քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն էր տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Արդյունքում, պարզվել է առերևույթ կրակոցներ արձակած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի բակային տարածքում, Երևան քաղաքի բնակիչներ Ե․Գ․-ն և Ռ․Ու․-ն, իրենց անձի կարծեցյալ առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, խախտելով մարդկային համակեցության կանոնները, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցնելով, ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց մոտ պահվող հրազենով միմյանց ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակել՝ անհանգստության և տագնապի զգացողություն առաջացնելով տվյալ տարածքի բնակիչների և պատահական անցորդների մոտ։ Իրականացված ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ հիշյալ դեպքից օրեր առաջ ևս կողմերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նույնպես հնչել են կրակոցներ: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ շենքի շքամուտքի դիմաց, հայտնաբերվել և առգրավվել էին կրակված պարկուճներ, գնդակ, նույն վայրում կայանված, տևական ժամանակ չշահագործվող «Subaru» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի վրա՝ կրակոցի արդյունքում առաջացած վնասվածք (անցք): Նշանակվել էր դատաձգաբանական փորձաքննություն: Իրականացված միջոցառումներով պարզվել էր, որ դեպքի օրը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոններ քաղաքացիներ ընդունվելու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում էր կայացվել վերոնշյալ 2 անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում օրերս հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
13:33
12:27
12:12
11:34
11:12
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
12:55
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
11:34 09.07.25
11:12 09.07.25
12:12 09.07.25
12:27 09.07.25
13:33 09.07.25
15:45 08.07.25
13:34 08.07.25
13:13 08.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03