«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Սեպտեմբերի կեսերին քաղաքական էլիտան զբաղված է լինելու ոչ միայն Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկով, այլ նաեւ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի միջոցառմամբ։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի համար, որը նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 17-20-ը, արդեն ծախսվել է 242 մլն 399 հազար դրամ, որը հավասար է 620 հազար ԱՄՆ դոլարի։ Օրինակ՝ նշված գումարով Նիկոլ Փաշինյանը կկազմակերպեր երկօրյա 16 հեծանվավազք Սեւանի շուրջբոլորը եւ նույնքան անգամ կհնչեցներ՝ կեցցե՛ հեծանիվը։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ը պետք է կազմակերպել 2024 թ. սեպտեմբերի 17-20-ը. նախատեսվում է առնվազն 800 մասնակից՝ աշխարհի մոտ 50 երկրից, եւ առնվազն 200 հյուր՝ Հայաստանի Հանրապետությունից։ Գագաթնաժողովին նախատեսվում է ունենալ առնվազն 8 պանելային նիստ եւ առնվազն 25 քննարկում տարբեր ձեւաչափերով: Նախատեսվում է նաեւ կազմակերպել 3 ցուցահանդես (էքսպո), ինչպես նաեւ փակման եւ բացման տպավորիչ արարողություններ»: Նկատենք, որ, ըստ ծրագրի, նախատեսված է 180 բանախոս՝ շուրջ 20 երկրներից: Սրան զուգահեռ Հայաստանում նախապատրաստվում են անցկացնել ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը։ Այս համաժողովի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 151 մլն դրամ՝ գրեթե 380 հազար դոլար։ Համաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 11-13-ը։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի եւ ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպչական հարցերով զբաղվելու է «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն. հենց այս ՍՊԸ-ի հետ է կնքվել պայմանագիրը»։ «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի ակտիվությունը պետգնումներում նկատելի է դեռ 2023 թվականից։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2015 թվականից պատկանում է Լիանա Դավիդյանին, տնօրենը նրա քույրն է՝ Աննա Դավիդյանը։ «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն պետական գնումներին սկսել է մասնակցել 2023 թվականից եւ արդեն խոշոր չափի 7 պայմանագիր ունի՝ կնքված Երեւանի քաղաքապետարանի, վարչապետի աշխատակազմի եւ էկոնոմիկայի նախարարության հետ։ Նշված պայմանագրերի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է գրեթե 520 միլիոն դրամ՝ շուրջ 1 միլիոն 340 հազար դոլար։ Ահա, թե ինչպիսի ծախսեր է նախատեսել իշխանությունը սեպտեմբեր ամսին, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն տալու անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:03
15:35
15:13
14:55
14:04
13:52
13:36
13:15
12:43
12:23
12:09
11:46
11:23
11:07
10:45
10:23
10:02
22:08
21:45
21:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27
09:12
09:01
09:58
09:46
09:35
09:28
09:13
09:02
09:52
09:39
09:26
09:14
09:02
09:58
09:45
09:37
09:28
09:16
09:02
09:38
09:26
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:23
09:15
09:02
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15