Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել:
«Մենք՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարներս, հավաքվել ենք Լիտվայի Վիլնյուս քաղաքում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Լիտվայի նախագահության հովանու ներքո՝ լուծելու արդարադատության և հաշվետվողականության խնդիրները, որոնք առնչվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային»,- շեշտվում է հռչակագրում։
Հռչակագրով նախարարները նախ ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը՝ դա համարելով միջազգային իրավունքի և միջազգային արդարադատության համար կարևոր առաջընթաց:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի տարածքում միջազգային հանցագործությունների մեղավորներին։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին աջակցել դատարանին՝ համագործակցելու իր ընթացիկ հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,–ասված է հռչակագրում:
Մյուս կետով նրանք վերահաստատել են Ուկրաինայի դեմ հանցագործության գործով հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը, որն ի վիճակի կլինի արդարություն իրականացնել՝ պատասխանատվության ենթարկելով ամենամեծ պատասխանատուին:
Հրապարակվել է նաև անդամ և դիտորդ երկրների ցանկը, որոնք աջակցել են հռչակագրին: Նրանց թվում են, օրինակ, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Իտալիան, Ճապոնիան, Մոլդովան, Իսպանիան, Շվեյցարիան, Սան Մարինոն և այլ երկրներ: Հայաստանն այդ ցանկում չկա:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատեց, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին:
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02