ARM | RUS |

Photo. Նրանք կռվեցին թշնամու դեմ և ողջ մնացին. պատմում են վիրավոր հերոսները

13.04.16 | 16:52

blognews.am.- Հայրենական քառօրյա պատերազմ, որի ժամանակ մեր տղերքից ոմանք ընկան, ոմանք վիրավորվեցին, բայց իրենց արյունով պահեցին հայրենիքի սահմանները։ BlogNews-ն այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել վիրավոր զինծառայողների հետ։ Զրույցից ակնհայտ էր, որ պատերազմն անսպասելի էր և իր հետևանքներն է թողել, հատկապես, երիտասարդ զինծառայողների ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև հոգեբանական վիճակի վրա, սակայն նրանք ամուր են, ինչպես երբեք։ Տղաներին ամենից շատ անհանգստացնում էր ընկերների վիճակը։ Բոլորը միաբերան ասում էին՝ վերադառնալու են ծառայության՝ ընկերների հետ հայրենիքը պաշտպանելու, վիրավորվելու հետևանքով վաղաժամ զորացրվելու մասին ոչ ոք չէր էլ մտածում։

Համբարձում Վարդանովը ծնունդով սահմանամերձ Ճամբարակից է, սակայն ապրել է Մասիսում, այժմ ծառայում է Ջաբրայիլում։ Նա հերթափոխն ընդունել էր ապրիլի 1-ին։ Ծոծորակին բեկորային վնասվածք ստացած զինծառայողը BlogNews-ին պատմեց, որ հակառակորդն իրենց անակնկալի է բերել՝ հանկարծակի հարձակմամբ։ «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էր՝ ժամը 4։00-4։20-ի կողմերը, հակառակորդը միանգամից եկավ, առաջին վայրկյանին խուճապ կար, քանի որ իրենք նռնակ նետեցին, որից մեզ մոտ 2 հոգի վիրավորվեց, մեկը՝ շատ լուրջ՝ մի ոտքը կորցրեց... Մինչև իրենց իջեցրինք կացարան, առաջին բուժօգնություն ցույց տվեցինք, հասկացանք, որ հակառակորդն արդեն մեր խրամատում է։ Էլ չկարողացանք գնալ մեր տեղը, կացարանի մոտից էինք կռիվ տալիս հակառակորդի հետ։ Բնականաբար, հարմար չէր, շատ դժվարություններ կային, իրենք բարձր տեղում էին, մենք՝ ցածր, առավելությունն իրենց կողմն էր։ Կարծում եմ՝ իրենք սպառազինության պակաս էլ չունեին, որովհետև անընդհատ կրակում էին, նռնակներ նետում, ու դա չէր վերջանում։ Մեր զինամթերքը սահմանափակ էր, աշխատում էինք հնարավորինս քիչ կրակել, սակայն արժանի հակահարված տալ, չէինք թողնում, որ առաջ գան»,- պատմեց նա։

Համբարձումը նշեց, որ իրենք պատրաստ էին, ուղղակի սպառազինությունն ու մարդկանց քանակը համաչափ չէր։ Թշնամու շարքերում էլ երիտասարդ զինծառայողներ չէին։ Ընկերներն իրենց օգնություն էին բերել, սակայն հակառակորդը կրակի տակ էր պահում դիրք տանող բոլոր ճանապարհները, արդյունքում՝ ոչ ոք չէր կարողանում զինամթերք բերել իրենց. «Մի կերպ 2 սպա եկավ, վիրավորներից մեկին հանեցին դիրքից ու էլ ոչ ոք չէր կարողանում դիրքին մոտ գալ։ Արդեն հրամանի չէինք սպասում, հակառակորդը մեր դիրքի տարածքում էր, ու մեզ վրա էր կրակում, ի՞նչ հրաման, հակահարված էինք տալիս։ Օրենքով էլ նախատեսված է, որ բացահայտ հարձակման դեպքում մենք կարող ենք կրակ բացել։ Բացի այդ, բոլորս էլ մտածում ենք մեր կյանքի մասին»,- ասաց 21 ամսվա զինծառայողը։

«Երբ զինամթերքն արդեն վերջանում էր, կային զոհեր ու վիրավորներ, դիրքում 7 հոգի էինք մնացել, 4-ն ընկած էին, չգիտեմ՝ զոհվեցի՞ն, թե՞ վիրավորվեցին (աչքերը մի պահ լցվեցին, բայց հմտորեն թաքցրեց)։ Երեքով էինք ոտքի վրա և կարողանում կռիվ տալ»,- հիշեց Համբարձումը։ Ընկերների մասին խոսելիս աչքերն ավելին էին պատմում։ Նրանց վիճակի մասին օդում կախված հարցը, թերևս, ամենից շատն էր անհանգստացնում Համբարձումին։ Հրամանատարն ասել է՝ ամեն բան նորմալ է, բայց ընկերների հետ կապ հաստատել այդպես էլ չի ստացվել։

«Չէի պատկերացնում, որ կարող է պատերազմ լինել, ոչ մի կերպ չէի պատկերացնում... Մինչ այս եղել են դիվերսիոն հարձակումներ մի կետի վրա, բայց սա բացահայտ հարձակում էր։ Հոգեբանական ճնշումը կա, սակայն այդքան լուրջ չէ։ Ես էլ եմ զարմանում իմ հոգեբանության վրա, իմ պատկերացնելով՝ այդ ամենը տեսելով պիտի հոգեբանական լուրջ խնդիրներ ունենայի, բայց Փառք Աստծո։ Հիմա փորձում եմ ցրվել, որովհետև եթե ամբողջ օրը մտածեմ, հաստատ կունենամ հոգեբանական այդ խնդիրները»։

Համբարձումը շեշտեց, որ անպայման վերադառնալու է ծառայության. «Վնասվածքս այնքան լուրջ չէ, որ այլևս չծառայեմ։ Ես նորից պիտի վերադառնամ ծառայության»։ Ինչ վերաբերում է ապագային՝ նա նշեց, որ Մասիսի գյուղատնտեսական պետական քոլեջում է սովորում՝ Տրանսպորտի կառավարման և փոխադրման կազմակերպման բաժնում։ Ամռանը զորացրվելուց հետո նա մտադիր է շարունակել ուսումը։

19-ամյա Սահակյան Միքայելը գյումրեցի է, նա ևս Ջաբրայիլում է ծառայում, սակայն այլ գումարտակում։ Ապրիլի 1-ին նա հանձնել էր հերթափոխն ու իջել զորամաս, սակայն տագնապ է եղել և հետ են բարձրացել վերև։ «Պատրաստակամ բարձրացանք վերև։ Մեր նպատակն էր հետ վերցնել մեր հողերը՝ կռիվ տալ մինչև վերջ։ Բոլոր տղաներն էլ էդպես էին՝ մինչև վերջ ուզում էին կռիվ տալ»,- ասաց Միքայելը, ով վիրավորվել է ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը։

«Երբ բարձրացանք, արդեն հարձակվել էին մեզ վրա և վերցրել մեր դիրքերը։ Սկսվեց կռիվը, պայթյուն եղավ, և ես վիրավորվեցի: Նռնակից վիրավորում եմ ստացել ձեռքիս և կրծքավադակիս շրջանում»,- ասազ զինվորը։ Միքայելն առավել հանգիստ էր. նա խոսել է ընկերների հետ, բոլորը լավ են, միայն ինքն է վիրավորվել։

«Այս ամենն ինձ վրա միայն վիրավորման հետքն է թողել, կյանքիս վրա հետք չի թողել։ Բուժումից հետո անպայման վերադառնալու եմ ծառայության՝ ընկերներիս մոտ»։ Ապագայի մասին Միքայելի ծրագրերը դեռ հստակ չեն, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ, զորացրվելուց հետո կմտածի անելիքների մասին։

Պայմանագրային զինծառայող Վաչագան Վարդազարյանը գորիսեցի է։ Նրա ընտանիքի բոլոր տղամարդիկ այս օրերին սահմանում են։ Պրն Վարդազարյանը միացել էր ժամկետայիններին՝ թշնամուն հակահարված տալու համար։ «Պետք է կասեցնեինք տանկային ներխուժումը։ Հակառակորդի արկը պայթեց, ես վիրավրվեցի։ Էստեղ իմացա, որ մեր 3 լավ ընկերները զոհվել են... սարի պես տղերք էին... ևս երեքը վիրավոր են, վիճակները լավ է, Ստեփանակերտի հոսպիատալում են պառկած»,- ասաց ապրիլի 2-ի լույսի 3-ի գիշերը վիրավորված զինծառայողը։

Պրն Վարդազարյանը տասը տարի է՝ ծառայում է։ Նրանց ընտանիքում 3 տղամարդ կա. 3-ն էլ ծառայում են, կինը տանը միայնակ է։ «Մի որդիս պայմանագրային զինծառայող է, մյուսը՝ ժամկետային, ապրիլի 1-ին նա էլ է բարձրացել դիրքեր։ Հետագայում ինքը կորոշի՝ շարունակե՞լ ծառայությունը, թե՞ ոչ։ Ես չեմ խառնվում իրենց որոշումներին։ Իհարկե, վախենում եմ տղաներիս համար, բայց եթե ես վախենամ, մյուսը վախենա, մեր հայրենիքն ո՞վ կպաշտպանի, մենք պարտավոր ենք պահել մեր հայրենիքը,- ասաց նա ու հավելեց, որ անպայման վերադառնալու է ծառայության,- ասում են՝ ֆիզիկական վիճակդ թույլ չի տալիս, բայց վերադառնալու եմ ծառայության։ Ես մինչև կյանքիս վերջ այս գործին եմ լինելու»։

Անդրադառնալով հրադադարին՝ պրն Վարդազարյանը նշեց, որ լավագույն պաշտպանությունը հակահարձակումն է։ «Մենք պետք է ազգովի մտածենք այդ մասին, գիտակցենք, որ մենք իրենց ունեցվածքը չենք ուզում, մենք մերն ենք պաշտպանում։ Իրենց մի զարկ խփելու դեպքում, պետք է տասը խբենք, խեղդած պահենք։ Այլևս երբեք չպիտի ներող լինենք, շատ ենք ներել։ Քաղաքականությամբ չեմ զբավում, բայց կարծում եմ՝ մեր հույսը մեր բանակն է՝ մեր զինվորն ու համախմբվածությունը, բանակցությունների վրա հույս չեն դնում։ Մենք ենք մեր ճակատագրի տերը»։


Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ...

19:02

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե...

18:44

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր...

18:27

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց. Աբրահամյան

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց....

18:03

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է...

17:43

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ նախագահ

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ...

17:19

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի....

17:05

Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր. Գալուզին

Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր....

11:53

Վերկուսակցական «Նոյյան տապան»․ Ծառուկյանը ներկայացնում է իր քաղաքական ձևաչափը

Վերկուսակցական «Նոյյան տապան»․ Ծառուկյանը ներկայացնում է իր քաղաքական...

11:35

Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական...

11:17

Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է...

10:47

16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել․ իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետևանք է

16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել․ իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետևանք...

10:25

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

10:08

11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար․ Վենս

11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար․...

20:13

Մեծ կարևորություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու բացումը. Նիկոլ Փաշինյան

Մեծ կարևորություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու բացումը. Նիկոլ...

20:07

Սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին. Փաշինյան

Սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության...

20:03

Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են...

20:01

Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը...

19:19

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը. ԿԸՀ

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը....

19:03

Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում զբաղվել դատաիրավական գործընթացի մեկնարկով

Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում...

14:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47