«Հրապարակը» գրում է․ Սեպտեմբերի 4-ին Մոսկվա մեկնած Գուրգեն Արսենյանը՝ որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան, արդեն իր հավատարմագիրն է ներկայացրել ՌԴ ԱԳ փոխնախարարին: Հաջորդ քայլը կլինեն ՌԴ նախագահի մոտ ընդունելությունը եւ հավատարմագրի հանձնումը, որի ժամկետը դեռեւս անորոշ է: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այնքան էլ ոգեւորված չէ այս նշանակմամբ, եւ դեսպանի ու նախարարի հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Ոմանք դա բացատրում են նրանով, որ Արսենյանի թեկնածությունն առաջադրել եւ առաջ է մղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Արարատ Միրզոյանը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, որ 2021-ի ընտրություններից հետո Ալեն Սիմոնյանն իր «աթոռին» է նստել` իրեն «գործուղելով» ԱԳՆ, ինչն ինքը պաշտոնի իջեցում է դիտում:
Բացի այդ, ժամանակին Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում մի ելույթ է ունեցել, որտեղ, իրեն բնորոշ ոճով, մի թեթեւ դաս է տվել Միրզոյանին` խորհուրդներ տալով, առաջարկներ անելով: 2022 թ․ նոյեմբերի 3-ի այդ ելույթում նա թեեւ բավականին կոռեկտ ձեւակերպումներով է խոսել, բայց քննադատել է դիվանագիտական ոլորտի ֆինանսավորումը՝ նկատելով, որ այն պետք է մեծացնել, որ արդյունքն էլ մեծ լինի: Ոմանք կարծում են, որ այդ ելույթն էլ Միրզոյանը չի մոռացել: Բայց ԱԳ նախարարի եւ դեսպանների շփումներն այսօր նվազագույնի են հասցված: Նրանք, որպես կանոն, շփվում են նախարարի խորհրդականների, օգնականների, լավագույն դեպքում՝ փոխնախարարների հետ: Այնպես որ, Արսենյանը Միրզոյանին տեսնելու եւ հարաբերվելու առիթներ գրեթե չի ունենալու, եթե արտառոց իրադարձություններ տեղի չունենան, եւ Միրզոյանը Մոսկվա չմեկնի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում։
20:45
20:08
18:33
16:09
15:52
15:35
15:18
14:45
14:29
14:04
13:19
12:53
12:38
12:14
11:45
11:22
11:03
10:46
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:58
09:47
09:33
09:25
09:15
09:01
09:58
09:46
09:34
09:25
09:16
09:02
09:02