«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ արտաքին գործերի նախարարը, որ 2018 թվականից հետո ընտանիքով եկավ քաղաքական ասպարեզ, 2 հիփոթեքային վարկ է ստացել՝ 77 մլն 599 հազար դրամ՝ բնակարանի կառուցապատման համար։ Բազմիցս ենք գրել, որ իշխանության ներկայացուցիչների մեծ մասը հեղափոխությունից հետո անհաշվելիորեն հարստացավ և դարձավ տան տեր։ 2021 թվականից արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագիրը։ Համաձայն հայտարարագրի՝ Կարապետյանն ունի բաժնային սեփականությամբ 2 անշարժ գույք՝ ավտոտնակ և հողամաս։ Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, անակնկալ կերպով Կարապետյանը այս գույքերը նվիրատվություն է ստանում, հարցական է թե ումից։ ԱԳՆ գլխավոր քարտուղարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 100 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 592 հազար դրամ, որից 8 մլն 302 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իսկ 2 մլն 290 հազարը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար ստացված եկամուտն է ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Դավիթ Կարապետյանի կինը ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։ Պատգամավորը ևս հայտարարագրել է նույն սեփական անշարժ գույքերը՝ ավտոտնակը և հողամասը։ Պատգամավորը ևս եկամտահարկի վերադարձի օրենքով գումար է ստացել ֆինանսների նախարարությունից՝ 2 մլն 428 հազար դրամ։ Գրիգորյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 10 մլն դրամ։ Կարճ ասած՝ հեղափոխությունից հետո ամուսինների բարեկեցությունն աճել է: Նկատենք նաև, որ այս զույգը պետության կամ հրավիրող այլ երկրների բյուջեի հաշվին ամենաշատ ճամփորդողներից է. գիշերակաց, ավիատոմս, օրապահիկ…. Իսկ այդ գումարները չեն հայտարարագրվում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03